Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ և ե՞րբ սկսվեցին խոսակցությունները կոնկրետ նոր Սահմանադրության մասին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության թեմայի խմորն սկսել է ավելի ու ավելի շատ «ջուր քաշել»: Բայց մինչ փոփոխությունների թեմային անդրադառնալը եկեք չալարենք և, ինչպես ասում են, հատիկը զատենք որոմից:

Նախ՝ հակիրճ «պատմական էքսկուրս»: Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով: Հետագայում ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ, հասկանալի է, նույնպես հանրաքվեներով, ենթարկվել է փոփոխությունների. ա) 2005 թվականին, երբ նախագահական կառավարման մոդելը փոխարինվեց կիսանախագահականով՝ ԱԺ դերի մեծացմամբ, բ) 2015 թվականին, երբ կիսանախագահական կառավարման մոդելը փոխարինվեց խորհրդարանականով, կատարվեցին մի շարք այլ փոփոխություններ՝ պետական տարբեր կառույցների սահմանադրականացման հետ կապված (ՄԻՊ, ԲԴԽ և այլն): Այսինքն, մինչև օրս գործում է 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը՝ 2005 և 2015 թթ. կատարված փոփոխություններով:

Փաշինյանն ինքը ժամանակին հայտարարում էր, թե 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է»: Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանը իրեն ոչ միայն չափազանց հարմարավետ զգա ոչ իր համար «կարված կոստյումով», այլև ժամանակ առ ժամանակ ուզուրպացնի պետական իշխանությունը, օրինակ՝ խորհրդարանի վրա գրոհ նախաձեռնելով (2018 թ. հոկտեմբեր), դատարանների վրա հարձակվելով (2019 թ. մայիս), ոտնահարելով Սահմանադրության բազմաթիվ պահանջներ, այդ թվում՝ պետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան տարածքի փոփոխության հետ կապված (այսպես կոչված՝ «սահմանազատում»): Բայց հիմա բուն հարցն այլ է:

Իսկ հարցն այդ այն է, որ երբ Փաշինյանն օրերս հանրայնացրեց տարբեր տարիների իր վիճելի ֆեյսբուքյան «փիլիսոփայական» գրառումներից հյուսված աջաբսանդալը՝ «գաղափարախոսական ուղերձը», շատ փորձագետներ միաբերան ու անվարան ընդգծեցին, որ նա պարզապես կատարում է ՀՀ գործող Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի պահանջը: Մեր մեջ ասած, դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավելյալ հիմնավորումների կարիք չունի:

Բայց Փաշինյանի «կռուտիտային» քարոզիչները շրջանառության մեջ դրեցին մի զգլխիչ «թեզ», թե Փաշինյանը դեռ շատ ավելի վաղ, օրինակ՝ 2019 թվականին էր խոսում Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին, անգամ փոփոխություններ նախապատրաստելու հանձնաժողով էին ձևավորում, հետո անգամ հանրաքվեի պատրաստություն էին տեսնում (նույնիսկ բուկլետներ էին տպել), բայց «կովիդի» համաճարակն ու 2020-ի աղետաբեր պատերազմը խանգարեցին այդ մտահղացումների իրականացմանը: Ուստի, հիմա են վերադարձել 5-6 տարի առաջվա մտքերին: Ասել կուզի՝ դա իրենց վաղեմի վարդագույն երազանքն էր, ու իրենք Ալիևի հրամանները չեն կատարում:

Սակայն այս զուտ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում քննադատության. այն պարզունակ մանիպուլ յացիա է: Եվ ահա թե որտեղ է թաղված «շան գլուխը»:

Այո, նախկինում, նախքան պատերազմը, Փաշինյանն ու ՔՊ-ն իսկապես խոսում էին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ու, այո, դրան ուղղված պատրաստություններ էլ էին տեսնում: Բայց: Կրկնում ենք՝ խոսքը բացառապես որոշակի փոփոխությունների մասին է: Հիմա թե՛ Փաշինյանը, թե՛ նրա ՔՊ-ն խոսում են լրիվ նոր Սահմանադրություն գրելու և ընդունելու մասին: Իսկ դա էապես այլ բան է, քան Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը: Այսինքն, Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են չեղարկել, «ջրել», ոչնչացնել գործող Սահմանադրությունը և ընդունել բոլորովին այլ կամ լրիվ նոր, իսկ այդ «նախաձեռնության» ուղղորդողի պարագան նկատի ունենալով՝ «թափ-թազա» Սահմանադրություն:

Սա՛ է խնդիրը: Ավելին, այստեղ կա նաև ուրիշ շատ կարևոր նրբություն, թե ինչու չի կարող աշխատել փոփոխությունների տարբերակը, և ինչու է նոր Սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջ: Բանն այն է, որ գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Հանրապետության ձևավորման հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին, որն արտացոլում է և՛ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, և՛ ՀՀ-ի՝ զինված ուժեր ունենալու սուվերեն իրավունքը:

Իսկ Սահմանադրության նախաբանը, հղումով հանդերձ, անփոփոխելի է: Նմանապես անփոփոխելի են Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և այդ իմպերատիվը սահմանող 203-րդ հոդվածները: Այսինքն, զուտ փոփոխություններով նշյալ թեզերը հանել հնարավոր չէր:

Ուրեմն, ինչպե՞ս անել, որ և՛ իրենց «կիրթ ու կառուցողական» Ալիևի պահանջը կատարեն, և՛ շրջանցեն այդ անշրջանցելի թվացող իմպերատիվ նորմերը: Շատ պարզ, եթե ոչ՝ պարզունակ. վերցնել և ընդհանրապես հեչ անել գործող Սահմանադրությունը ու տեղն ընդունել լրիվ նորը: Հենց դա անելու ցրցամն էլ տալիս էր Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն, չկա հին Սահմանադրությունը, չկա և իր նախաբանը՝ Անկախության հռչակագրին հղումով ու անփոփոխելի հոդվածներով: Ընդսմին. Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը մեկ բան է, իսկ զրոյից լրիվ նոր Սահմանադրություն գրելն ու ընդունելը՝ բոլորովին այլ բան:

Իսկ «նոր Սահմանադրության» մասին Փաշինյանն ու նրա ՔՊ-ն սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Ալիևը նման պահանջ առաջ քաշեց: Այնպես որ, մնացյալը սովորական «մուտիտներ» ու մանիպուլ յացիաներ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Բքի պատճառով ճանապարհներ են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար․ այլ մանրամասներ Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում Թայվանը կարողացել է համոզել ԹրամփինՀայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի ՍարգսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էրԶինծառայող էր մաhացել․ վարույթով մեղադրյալ կաՄարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն Մեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա ՂահրամանյանՍրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՈղբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոցՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր ԿամենդատյանԵրիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ ԱսրյանԱդրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր ԱվետիսյանՄեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղինՋուր չի լինի երկար ժամանակՈ՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ ՎարդևանյանԹուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամՓաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի