Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրելով Հայաստանում՝ երբեք չի կարելի մոռանալ, որ ապրում ես Հայաստանում: Այսպես սիրում էր կատակել իմ երեց գործընկերներից մեկը: Նա նաև հավելում էր, որ եթե հանկարծ որևէ պահի «մոռանաս» դա, ապա հաջորդ իսկ վայրկյանին դա քեզ կհիշեցնեն: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կհիշեցնեն:

Հարկավ, հիմա՝ առավել ևս, քանզի ունենալով Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնում, և նրա գլխավորած ՔՊ՝ որպես իշխող կուսակցություն, Հայաստանն, իր ներքաղաքական կյանքով հանդերձ, ապրում է ակտիվ հրաբխի վրա: Ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է պատահել: Կան կանխատեսումներ, որ առաջիկայում հնարավոր են ինչ-ինչ արտահերթ ներքաղաքական զարգացումներ: Կան կանխատեսումներ, որ ամեն ինչ ընթանում է դեպի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական հերթական ընտրություններ: Ամեն ինչ էլ հնարավոր է, կամ՝ ոչինչ չի կարելի բացառել:

Այդուհանդերձ, եկեք դիտարկենք հերթական ընտրությունների վարկածը, մանավանդ, որ մեր բուն ասելիքի բովանդակային շեշտադրման առումով, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ զարգացումներ կարող են լինել:

Այ, օրինակ՝ կա տեսակետ, որ մարտի 30- ին Գյումրիում և Փարաքարում նշանակված ՏԻՄ (ավագանու) արտահերթ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը (այլ ուժեր ևս) նախապատրաստվում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին: Դրա մեջ կա ճշմարտություն, բայց շատ մասնակի: Բանն այն է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրություններին իրականում սկսել է նախապատրաստվել շատ ավելի վաղուց: Գյումրին ու Փարաքարը նրա համար պարզապես «միջանկյալ ստուգարք» կարելի է համարել:

Իսկ ի՞նչ են անում մյուսները, հատկապես՝ ընդդիմադիրները: Ի՞նչ մոտեցումներ կարող են հակադրել Փաշինյանին ու նրա՝ Հայաստանն աղետների ջրապտույտի մեջ ընկղմած թիմին: Խոսքը, իհարկե, ՏԻՄ-երի մասին չէ, այլ հիմիկվանից խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելու: Ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչ սկզբունքներով, մոտեցումներով ու թեզերով է քաղաքական դաշտը առաջնորդվելու:

Առաջիկա ընտրությունների հետ կապված, թույլ տանք մեզ նկատել, ամենից կեղծ ու վնասարարը վաղուց ոմանց համար «մանտրա» դարձած մոտեցումն է՝ «ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»: Մենք տեսնում ենք, որ նախ՝ աշխարհում ոչ մի խելամիտ հասարակություն, ոչ մի երկրի էլիտաների համախումբ նման մոտեցումներով չի առաջնորդվում: Եվ դա բնական է: Մեր պարագայում նման ձևակերպումը պարզապես նիկոլականության թաքնված դրսևորում է, որովհետև դա ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սատելիտ «քաղաքական ուժերին»:

Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ «ոչ»-ը պետք է բացառապես վերաբերի միայն ներկաներին ու նրանց կից մի քանի մանր-մունր միավորներին: Գործնականում այսօր դա հասարակության ամենատարբեր շերտերի միավորող առանցքային հանրային պահանջն է: Ուրեմն, իրական ընդդիմադիր դաշտի հիմնական համախմբումը (կոնսոլիդացիան) քաղաքական դաշտում պետք է լինի նախևառաջ հենց դրա շուրջ:

Այստեղ մեկ կարևոր հանգամանք. կոնսոլիդացիա ասելով՝ բացարձակ նկատի չունենք տարբեր ընդդիմադիր ուժերի և առաջնորդների «մեխանիկական» միավորումը: Դա անհնար է բոլոր առումներով՝ սկսած մենթալիտետից մինչև ամբիցիաներ և գաղափարներ: Խոսքը բովանդակային, սկզբունքային կոնսոլիդացիայի մասին է, որի առաջին էական բաղադրիչի մասին նշեցինք:

Ըստ այդմ, հարցերի այն խումբը, որի շուրջ անհրաժեշտ է որոշակի բովանդակային համախմբում, մեր կարծիքով, հետևյալ հարցերին է վերաբերում:

Առաջին՝ «ներկաների միանշանակ մերժում»: Այսինքն, պայքարի մեջ մտած ուժերը պետք է հրապարակավ հայտարարեն ու հանրության առաջ պարտավորվեն, որ ոչ մի պարագայում չեն համագործակցի Փաշինյանի ու նրա «սատելիտների» հետ, կտրականապես մերժում են Փաշինյանին ու նրա իշխանությունը:

Երկրորդ՝ բովանդակային համախմբում (կոնսոլիդացիա) պետք է լինի նաև պոպուլիզմի, ծայրահեղացման ու բևեռացման մոտեցումները մերժելու շուրջ: Այսինքն՝ իրապես ընդդիմադիր, ազգային ուժերը հստակորեն պետք է մերժեն թվարկված երևույթները, որոնց տուրք տալու հետևանքով մեր երկիրը հայտնվել է ընթացիկ փորձությունների հորձանուտում: Այստեղ, իմիջիայլոց նշենք, որ նմանապես մերժման են ենթակա արկածախնդրական մոտեցումները:

Մեծ հաշվով, այս երկրորդ կետով կընդգծվի, որ մերժվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլև այդ իշխանության բովանդակային հենքը, պայմանական ասած՝ «նիկոլիզմը»: Այո, «նիկոլիզմը», որպես երևույթ, մեծապես հենց պոպուլիզմի, ծայրահեղության, ստախոսության, բևեռացումների ու արկածախնդրության խառնուրդ է՝ պարուրված համակողմանի անպատասխանատվությամբ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է այս վիճակին:

Երրորդ՝ պետք է պարզորոշ հայտարարվի երեսպաշտությունը մերժելու վճռականության մասին: Ի դեպ, որոշակի երեսպաշտություն է նաև վերը հիշատակված «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» մանիպուլ յատիվ թեզը:

Վերջապես չորրորդ. կա ևս մի կարևոր հարց, որը, մեր կարծիքով, պետք է դրվի պայքարի մեջ մտնող ուժերի առաջ՝ տալ հստակ քաղաքական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանավարմանը:

Հասկանալի է՝ առկա վիճակից ելնելու իրատեսական ծրագիր ներկայացնելու, համապատասխան քայլերի մասին չենք նշում, քանզի ցանկացած ընտրություն ինքնըստինքյան դա ենթադրում է: Պարզապես պետք է թողնել միմյանց կսմթելու ընթացքը, որքան էր այն գայթակղիչ թվա, և զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ: Երկիրն այդքան ժամանակ չունի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր ԿամենդատյանԶելենսկին սպառնացել է պատասխանել Բելառուսի հնարավոր հարձակմանը Ֆեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան