Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քանի՞ զինծառայող է 2024-ի ընթացքում մաhացել, քանի՞ հանցագործության դեպք է արձանագրվել․ տվյալներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: 

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):

2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։  

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ): 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:

Սպասվում է առանց տեղումների եղանակ «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից «Ռեալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Արսենալի» խաղացողի համար Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպանող․ Հասմիկ ՀակոբյանԲուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Որքան գումար են ստանում Պրեմիեր լիգայի լավագույն մրցավարները․ The Times Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան