Երևան, 24.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բեմականացված այց էր կատարել Գյումրի՝ իր առաջադրած քպական թեկնածուին սատարելու նպատակով: Ու, ինչպես արդեն հայտնի է, վերստին խոսեց... «նախկինների թալանի», իբր այդ «թալանը» հատիկ առ հատիկ հետ բերելու մասին՝ «բրաբուս առ բրաբուս», «յաշիկ առ յաշիկ»... Մի խոսքով, ստացվեց տիպիկ փաշինյանական քարոզչական «ճաշիկ»:

Հարցն այն չէ, որ իր իսկ 7 տարվա ավերակիչ ու աղետային կառավարումից հետո վերստին 2018-ի և անգամ դրանից առաջվա «հին Փաշինյանի» բառամթերքին անցնելը հիմա շատ ավելի փուչ ու նույնիսկ ինքնածաղրանքի պես է հնչում: Չնայած, դա իսկապես էլ նման է Փաշինյանի կողմից ինքն իրեն «պարոդիա» անելու: Ավելին, հարցն այն չէ անգամ, որ նրա այդ հայտարարությունները գործնականում բովանդակազուրկ են: Բուն հարցն այն է, որ ամենից առաջ ինքը՝ Փաշինյանը, և ապա՝ իր գլխավորած իշխանությունը, 7 տարի շարունակ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ եռապատկված ջանքերով ամեն ինչ արել են, որպեսզի իրենց այլևս ոչ մի խոսքին ոչ մի նորմալ մարդ երբեք ու ոչ մի դեպքում չնչին չափով անգամ չհավատա:

Ու ահա, 7 տարվա աղետային իշխանավարումից, բոլոր հնարավոր ուղղություններով ամեն ինչ տապալելուց, Արցախն ուրանալուց, երկիրը անվտանգային լրջագույն սպառնալիքների տակ դնելուց, հազարավոր զինվորների մահվան մատնելուց, կոռուպցիայի ու պետական միջոցների անընկալելի մսխումներից հետո Փաշինյանը նորից հիշել է 2018-ի իր «թավշահեղափոխական» ելույթները, կաղապարները, «թալանը», «նախկինները» ու այդպես շարունակ...

Այսինքն, Փաշինյանը պարզորոշ ցույց է տալիս, որ ինքը բացարձակապես ոչ մի բան չունի առաջարկելու: Այնքան ոչինչ չունի, որ ստիպված է իր իսկ հնամաշ, ինչպես ասում են՝ «խազ ընկած» ձայնասկավառակները կրկին ու կրկին պտտել: Իսկ երբ «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ, բոլորին է պարզ դառնում, որ այն պետք է փոխել, այս դեպքում՝ ձայնարկիչով հանդերձ:

Բավական էր հպանցիկ հայացք նետել սոցցանցային արձագանքներին՝ համոզվելու համար, որ հանրությունը՝ թե՛ Գյումրիում, թե՛ առհասարակ հանրապետությունում, առավելապես համարժեք է գնահատել Փաշինյանի այդ դրսևորումը: Արձագանքների մեծամասնությունը վկայում է, որ մարդիկ ձանձրացել են Փաշինյանի ստերից ու նաև՝ «կտերից»:

Մյուս կողմից՝ բացահայտից էլ բացահայտ էր, որ Փաշինյանը Գյումրի էր այցելել երկրի երկրորդ քաղաքում նախատեսված ընտրությունների հետ կապված: Ըստ երևույթին, Փաշինյանն այս այցը կազմակերպել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը խորապես թքած ունի օրենքի և օրինականության վրա: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզչությամբ: Սա այն դեպքում, որ Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկելու է միայն... մարտի 15-ից:

Սա ընտրական արդար մրցակցության սկզբունքի ևս մեկ կոպտագույն ու խայտառակ ոտնահարում է, վարչական ռեսուրսի ճչացող չարաշահում, այսինքն, այնպիսի գործողությունների դրսևորում, որոնց մասին «ընդդիմադիր աշխատած» տարիներին անդադար աղմկում էր նույն Փաշինյանը:

Դա, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաև որպես իրենց դիրքերի ակնհայտ թուլության խոստովանություն: Այսինքն, հրաշալի հասկանալով, որ Գյումրիում (թեպետ, ինչու միայն Գյումրիում) Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության դիրքերն ու գործերն այն աստիճանի անմխիթար են, վարչապետի պաշտոն զբաղեցնողն անձամբ է եկել «գործին խառնվելու»: Այն էլ պարզվեց, որ գյումրեցիներին ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ մի բան չունի ասելու, վերը նշված ու բոլորին ձանձրացրած, գյումրեցիների ասած՝ «նադայել էրած» «երգերից» բացի:

Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:

Ու հարցն արդեն միայն առանձին վերցրած Գյումրիում կամ Փարաքարում ընտրությունները չեն, այլ հանրային տիրապետող տրամադրություններն ու ընկալումները, որոնցից հիմնականն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, նրանց հայտարարություններն այլևս չեն ընդունվում: Տարիներ շարունակ Փաշինյանի ու նրա իշխանության շրջանառած «կտերն» ու «ստերը» այլևս գերազանցապես հեգնանք ու քմծիծաղ են հարուցում, եթե չխոսենք այլ արտահայտությունների մասին:

Ու հատկապես, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ թալանված «բրաբուսներ» վերադարձնելու մասին, շատերն են արդեն հակադարձում նրան, թե՝ դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին, ձեր «բրաբուսները» մեզ պետք չեն, հնամաշ «ռենջ-ռովերներն» էլ՝ հետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ջուր չի լինելուՆանուլի ծննդյան 15-ամյակն ու տարեդարձի ֆոտոշարքը Աշխարհի ամենահյուսիսային քաղաքացիական օդանավակայանին անհետացման վտանգ է սպառնում Ջահերով երթի մասնակիցները պարզեցին «Վերադարձ լինելու է» գրությամբ պաստառը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին․ Էդմոն ՄարուքյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ջահակիրները ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ (լուսանկարներ) Խոշոր ավտովթար. «Lexus»-ը հայտնվել է անձրևաջրերում, դուրս եկել հանդիպակաց և բախվել «BYD»-ին. կա վիրավոր Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծի ենթարկել և փորձել խեղդել նրան Կրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ պայմանները Հսկայական բախում տիեզերքում. Մութ մատերիան 5 միլիարդ տարի առաջ ցնցել է Պերսեուսի կլաստերը «Ինտերի» մեկնարկային կազմը Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով երկարաձգում է «սպանդը». Թրամփ ԵԽԽՎ նախագահին ներկայացրել են ՀՀ-Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 240-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել Այս իշխանության որևէ մոտեցում չի արտահայտում հայության կամքը. Աբրահամյան Հորս կառավարման ժամանակ 15 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Լևոն Քոչարյան Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է Չորս տարեկան տղան իր վրա եռացող ջրով կաթսա է թափել․ ՌԴ Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ 110 տարի անց Ադրբեջանի նպատակները նույնն են՝ վերացնել հայկական գոյությունը Նոր մանրամասներ՝ թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից. այն եղել է «Ռոսիա մոլ»-ի դիմաց «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Ինչու հարևանները դարձան «թշնամիներ»․ մանրամասներ Փաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության «Այսպես որ գնա, մեքենաները փոխարինելու ենք նավակներով», արտակարգ իրավիճակը Մալաթիայում․ Shamshyan Հայաստանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը․ Փաշինյանը՝ ԵԽԽՎ նախագահին Ջահերով երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդ Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին, բախվել են «ՎԱԶ 2109» և «Կամազ», վիրավnրներ կան․ Shamshyan Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որի ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին Մեր երկիրը պետք է պատրաստ լինի երկրաշարժերին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ Կառավարությունն 111,5 մլն դրամ է հատկացրել Տավուշում անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար Ստամբուլի երկրաշարժից հետո հոսպիտալացվել է 151 մարդ. զոհեր չկան Ջրհեղեղ՝ Պարոնյան փողոցում Սև ծուխ՝ Մոսկվայի վերևում․ այրվում Է Մոսկվա Սիթին Սրանց վերցրած եվրաբոնդերը մեզ փրկել են սնանկ ճանաչվելուց. Հրայր ԿամենդատյանՅոթ տարի առաջ ձեր անվտանգությունը և Արցախն եք մերժել․ Արտակ Զաքարյան Եթե վերահսկողությունը լինի ընտրանքային, ապա լինելու է ուղղորդված, դրա տակ լինելու է քաղաքական աստառ․ Հրայր ԿամենդատյանՀարյուրից ավելի տուժածներ․ մանրամասներ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից Ռուսաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ընկալվել է՝ որպես սեփական վիշտ. Աբրահամ Հովեյան