Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը». ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր տղաս: Սպորտի հետ սեր ուներ՝ մարմնամարզություն, ըմբշամարտ: Շատ փոքրամարմին էր: Ինձ շատ էր օգնում, ամեն գործ անում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Արկադիի մայրիկը: Նա ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: «Սիրում էր դպրոցը: Չափից ավելի աշխատասեր էր: Ինչ միջոցառում լիներ, նա առաջինն էր: Նոր տարվա ներկայացումներում Ձմեռ պապիկն էր, Համբոյի ու Գիքորի ներկայացման մեջ էր ներգրավված: Ասմունքում էր, Պարույր Սևակի բոլոր ստեղծագործությունները գիտեր: Շատ ակտիվ էր: Սիրում էր ֆիզկուլտուրան, քանի որ ճկուն և աշխույժ էր, նաև հայոց լեզուն և գրականությունը: Մի քիչ թույլ էր ռուսաց լեզվից, քանի որ լավ մասնագետ չունեինք: Վերջին զանգին երևի մեկ ամիս պատրաստվեց: Իրեն բազմաթիվ ստեղծագործություններ էին հանձնարարել, սովորում էր, մենք էլ իր հետ էինք անգիր արել ամեն ինչ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արկադին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ավարտելուց հետո 2005 թվականին ծառայության է անցել Հայկական զինված ուժերում: Ծառայել է «Մարտունի 3»-ում, Ճամբարակում, Գյումրիում, Ստեփանավանում, Քարվաճառում: Բազմիցս պարգևատրվել է լավ ծառայության համար: Մայրիկն ասում է՝ որդին սիրում էր զինվորականի գործը: «Սկզբում ուզում էր օդաչու դառնալ, սակայն այդ տարի միակ դիմորդն ինքն էր, չստացվեց»:

Արկադին սկսեց իր ծառայությունը Արցախից, անմահացավ Արցախում: «Կամավոր՝ իր ցանկությամբ որոշեց ծառայությունը շարունակել Քարվաճառում: Որոշել էր այնտեղ ապրել ու ծառայել: 10 ամիս էր մնացել, որ զորացրվեր և գնար թոշակի: Այդ օրերին իրեն պիտի կապիտանի կոչում տային: Պայուսակի մեջ բոլոր փաստաթղթերը պատրաստի դրված էին, բայց, ավաղ, պատերազմն այդ օրվանից շուտ եկավ: Նա չէր էլ ձգտում կոչումների, իր համար կարևորն իր զինվորներն էին, որ նրանց հետ որևէ բան չպատահեր: Արկադին շատ էր սիրում զինվորականի գործը, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը: Քարվաճառ տեղափոխվելուց առաջ ընտանիքը մի քանի ամիս մնաց ինձ մոտ, նա մեկնեց Քարվաճառ, տեղավորվեց այնտեղ: Տուն ստացավ նոր շենքում, որը տեսնել այդպես էլ չկարողացա: Կինն ու երեխաներն արդեն իր մոտ էին, ամեն ինչ կարգին էր, չորս ամիս երջանիկ ապրեցին: Բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը:

Հարսս պատմում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան հարևանի բղավոցից արթնացանք՝ հարսնե՛ր, պատերազմ է: «Մենք պատշգամբում կանգնած նայում էինք, թե ինչպես էին կրակները ցած թափվում»: Իրենց հարևանը, որը փոխգնդապետ էր, անունը՝ Վահագ, Արկադիիս ընտանիքին տեղափոխել էր Մարտունի՝ Սևանի կողմը: Վերադարձել էր Քարվաճառ ու բարձրացել դիրքեր: Նա էլ է զոհվել: Երեք ընկերով այդ ժամանակ զոհվեցին»:

44-օրյա պատերազմի ժամանակ Արկադին եղել է Օմարի լեռնանցքում։ Սեպտեմբերի 28-ին տղաները հրաման են ստացել հսկել Օմարի լեռները։ Թեժ մարտերի ժամանակ նահանջի հրաման է ստացել, սակայն չի ենթարկվել դրան: Նա իր յոթ զինվորների հետ կռվել է 75 հոգանոց ադրբեջանական խմբի դեմ: Արկադին անմահացել է սեպտեմբերի 28-ին: «Իր զինվորներով էր ուրախանում, որ նրանց գլխից մազ չի պակասել: Պատմում են՝ չէր ուզում իր զինվորներին դիրքեր բարձրացնել, ասում էր՝ դիրքը ես կպահեմ, դուք մի բարձրացեք, փորձանքի կգաք, շատ ջահել եք: Բայց տղաները բարձրացել են իր հետ դիրքեր, յոթ հոգուց երկու կամ երեք տղա է փրկվել: Զինվորներին իր երեխաների պես էր սիրում»:

Պատերազմի սկզբում Արկադիի եղբայրը մեկնում է Արցախ, որ եղբոր ընտանիքին տեղափոխի վտանգավոր գոտուց: «Բայց Վահագն արդեն տեղափոխել էր նրանց: Մյուս տղաս էլ ընկերոջ հետ ներգրավվեց պատերազմում: Ես ոչ մի բանից տեղյակ չէի: Աղջկաս էին վատ լուրը հասցրել: Նա եկել էր, որ ինձ հայտներ, մյուս տղաս արդեն տանը չէր: Կապվեց եղբոր հետ՝ Ական վիրավորվել է, արի, հասի: Տղաս 25 կիլոմետր կրակների միջով ճանապարհ էր կտրել, որ հասներ եղբորը: Իրենց վաշտի տղաներին անօդաչուն էր թիրախավորել: Շատ զոհեր էին ունեցել, մյուս տղաս ուղղակի հրաշքով փրկվեց ու տուն հասավ»:

Արկադիի «վերադարձը» տուն երկար չի տևել: Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 4-ին Ակային բերեցին: «Իրեն արդեն բերել էին, երբ մյուս տղաս՝ Արաս, հասավ տուն: Միայն այն եմ հիշում, որ երբ տուն մտավ, ասաց՝ մա՛մ ջան, քեզ ձիգ պահի, եթե քեզ էլ մի բան լինի, իմ ապրելու իմաստը կկորի: Միայն դա է ուղեղիս մեջ»:

Մայրիկն այդ օրերից մի դրվագ ևս շատ լավ է հիշում: «Շատ էին ասում՝ մի զանգեք տղաներին: Նինաս՝ աղջիկս, զանգեց Ակայիս համարին: Պատասխանեցին, հետո պարզվեց, որ հեռախոսը գրպանից հանել են, պատասխանողն Ակաս չէր, թե ես ինչ ապրեցի այդ պահին, նկարագրելու չէ: Նինաս ասաց՝ վայ, մա՛մ, Ակաս է: Զանգին պատասխանողն արձագանքեց՝ ցավում եմ, բայց Ական չէ, միայն մի բան ասեմ՝ հպարտ եղիր, որ դու այդպիսի եղբայր ունես: Արդեն հասկացանք, թե ինչի մասին է խոսքը: Նա կարծես հաստատեց Արկադիի զոհվելու լուրը: Հետո տղաները սկսեցին մեր տուն գալ, մեկը գլխարկը բերեց, մյուսը՝ զինվորական համազգեստը, մեկը՝ պայուսակը, որի մեջ նաև մեր նկարներն էին եղել»:

Հիմա Արկադին հայրենի գյուղում է: «Չուզեցի, որ ինձանից հեռու լինի, օրինակ՝ պանթեոնում: Ինձ մոտ է, օր է լինում, որ երկուերեք անգամ գնում եմ իրեն այցի, քարը սրբում, նստում, զրուցում հետը: Արկադիս շատ էր կիսվում հետս, իմ խորհրդատուն էր: Երբ գալիս էր, ամբողջ գիշեր կարող էինք նստել, զրուցել: Միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ կարոտում եմ՝ հարևաններին, բակը, մեր տունը: Ընտանիքին նվիրված տղա էր»:

Ապրելու ուժի մասին: «Մյուս տղաս ամուսնացած չէ, հիմա ցանկությունս է, որ նա ևս ընտանիք կազմի: Աղջիկս ու նրա ընտանիքն են ուժ տալիս, Արկադիիս ընտանիքը, նրա երեխաները, երկու աղջիկ ու մեկ տղա ունի: Երեխաներս ու թոռներս են ուժ տվողը»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Երազգավորսի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն Մանվելյան Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Սպասվում է առանց տեղումների եղանակ «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու