Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են հնարել տապակած պանիրը՝ հին հունական աստվածնե՞րը, թե՞ ցիկլոպը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սագանակին տաք պանրային ուտեստ է, որը տապակվում է թավայի մեջ կամ գրիլի վրա։ Դա Հունաստանի և, իհարկե, Կրետեի ամենահայտնի ավանդական ուտեստներից է և կարելի է պատվիրել այնտեղ ցանկացած պանդոկում: Սագանակին սովորաբար մատուցում են որպես ապերիտիվ՝ ճաշից առաջ, կամ որպես նախուտեստ՝ մեզե։ Այդ ճաշատեսակը շատ պարզ է, այն պատրաստելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե (և ավելի արագ էլ ուտվում է):

«Սագանակի» բառն առաջացել է հին հունական երկու բռնակով փոքրիկ տապակի անունից: Հին Հունաստանում որոշ առասպելներ պանրի և, հետևաբար, սագանակիի գյուտը վերագրում են Արտեմիս աստվածուհուն՝ բոլոր կենդանի էակների հովանավորին: Մյուսները՝ Արիստեասին՝ հովիվ և բժիշկ աստծուն, Ապոլլոն աստծո և Կիրենե նիմֆայի որդուն։ Համաձայն երրորդ վարկածի, որը նկարագրված է Հոմերոսի «Ոդիսական» պոեմում, առաջին պանրագործը եղել է ցիկլոպ Պոլիֆեմոսը։ Մի խոսքով, պարզել, թե երբ և կոնկրետ որտեղ են առաջին անգամ սագանակի պատրաստել, անհնար է, քանի որ այն շատ հին պատմություն ունի: Այնուամենայնիվ, սագանակին ժամանակի ընթացքում նաև որոշակի փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, նաև պահպանելով իր առաջնային ձևը:

Հունաստանում հաճախ կարելի է ճաշացանկում տեսնել նաև «ծովախեցգետնային սագանակի» կամ «միդիային սագանակի»: Ընդ որում, չնայած նրան, որ սագանակի բառը նշանակում է որոշակի արտադրանքի պատրաստման մեթոդ, ներկայում այդ բառը կիրառում են տարբեր կոնֆիգուրացիաների տապակաների համար: Եթե ճաշացանկում պարզապես գրված է «սագանակի», ապա վստահ եղեք, որ դա ընդամենը տապակած պանիր է։ Եվ Կրետե կղզի առաջին անգամ այցելածների համար որքան էլ տարօրինակ թվա, բայց տապակած պանիրը շատ համեղ է։

Պանրային սագանակիների բավականին շատ տեսակներ կան։ Կրետեում օգտագործում են այնպիսի պանիրներ, ինչպիսիք են ֆետան, կեֆալոտիրին, հալումին և նույնիսկ գրավիերան: Անցյալ դարում հայտնվել են նաև տապակած պանիր մատուցելու հատուկ եղանակներ, օրինակ՝ բոցավառ տապակի մեջ։ Այս դեպքում պանիրը տապակվում է անմիջապես տաք յուղի մեջ և մատուցվում։ Սագանակիի վրա լցված կիտրոնի հյութը ծառայում է որպես վերջնական բաղադրիչ: Ներկայում որոշ ժամանակակից բաղադրատոմսերում դրա փոխարեն սկսել են օգտագործել գարեջուր և նույնիսկ ուզո օղի: Պանրի տապակած կտորները շատ բուրավետ են՝ ոսկե կեղևով։ Օրինակ՝ ֆետա պանիրը տապակվում է պարզապես ալ յուրի մեջ թաթախելուց հետո, ապա երբեմն ավելացվում քունջութի սերմեր, մատուցվում տաք մեղրի սոուսով։ Իսկ ընդհանրապես, սագանակիի տարբերակները շատ են։ Նույն սկզբունքով ցանկացած պինդ դեղին պանիր կարելի է վերածել սագանակիի, միայն այդ դեպքում ուտեստը կկոչվի «tyri saganaki», այսինքն՝ «պանրային սագանակի»։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն Մանվելյան Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Սպասվում է առանց տեղումների եղանակ «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից