Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկազովի պահեստի պայթյունը ճանաչել որպես ռազմական գործողությունների հետևանք․ 93 ընտանիքի բաց նամակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՊԲ վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի 93 ընտանիքներ բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ-ին, կառավարությանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու հույսով։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է: Նշված երաշխիքների ներքո, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, որը կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար»,- MediaHub-ին պատմում է Լիլիթ Եղիշյանը: 

Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ է զոհվել, 22-ը մինչ օրս անհայտ կորած են համարվում։ Սակայն, զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ ընտանիքները՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։ Լիլիթի  ամուսինն ու ամուսնու եղբայրը ևս դարձել են ողբերգական պայթյունի զոհեր։ Դեպքից անցել է մեկ ու կես տարի։ Այս ընթացքում նրանք բազմաթիվ գրավոր դիմումներ են ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան դիմումների, ստացել են միայն՝ տուժողների ընտանիքների ձևակերպմամբ, ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։

«Պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է, որը հաշվի չեն առնում պետական մարմինները։ Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով»:

Լիլիթը ներկայացնում է փաստաբանների միջնորդությամբ արդեն իսկ հաջողված դեպքերը, որոնք առաջին ատյանի դատարանի վճիռներով և Վերաքննիչ դատարանի որոշումներով փաստացի հաստատում են, որ սեպտեմբերի 25-ի զոհերը և անհայտ կորած անձինք պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ։ 

Ընտանիքները պահանջում են՝ ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք: Լուծել պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին: 

Կից լուսանկարներում՝ Լիլիթի սկեսուրի նամակների պատասխաններն են

Հունան Թադևոսյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն Մանվելյան Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Սպասվում է առանց տեղումների եղանակ «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից