Սաակաշվիլին իր նոր պատիժը ցմահ է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեգնանքով անսպասելի է անվանել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը իր նոր իննամյա ժամկետի վերաբերյալ և հավելել, որ այդ պատիժն իր համար «գործնականում ցմահ» է։
Չորեքշաբթի ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել էր ինը տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման գործով։
«Ի՞նչ անակնկալ էր օլիգարխի դատավճիռը, հա՞, <...> Նախագահականի ծառայողական ծախսերի համար ես դատապարտվեցի գործնականում ցմահ բանտարկության... Մեզ չեն վախեցնելու, ուժը միասնության մեջ է»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցերի իր էջում։
Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել պետական միջոցների յուրացման մեջ 2014թ. Այս դեպքը Վրաստանում հայտնի է որպես «պիջակի գործ»։ Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին Սահակաշվիլին պետական միջոցներից գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել է որդու ուսման ծախսերը, կոսմետիկ ընթացակարգեր է անցել, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ վարձել և ձեռքի ժամացույց գնել։ Խոսքը ավելի քան 3,2 մլն դոլարի յուրացման մասին է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































