Երևան, 06.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ-ում նախատեսում են կառուցել նոր պոչատար խողովակաշար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների  ներկայացում։

Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր  պոչատար խողովակաշար և ի՞նչ նոր մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի մասին է խոսքը։ Երեք տարի առաջ ԶՊՄԿ-ն հայտնեց պոչատար խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի մասին։ Արդյո՞ք նոր պոչատար խողովակաշարի անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ միջադեպով։ Լսումների մասին մեր հարցերին ի պատասխան, ԶՊՄԿ լրատվական ծառայությունում առաջարկեցին զրուցել ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։

Արմեն Ստեփանյանը հաստատեց, որ պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է, և դրանք հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար, այլ ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։

«Ներկայում ընկերությունը շահագործում է հիմնական խյուսատար խողովակաշար և 2 պահուստային խողովակաշարեր։ Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր պոչատար խողովակաշար դյուկերային անցումներում, որը կծառայի որպես հիմնական խյուսատար։ Այն կունենա արտահոսքի ռիսկից պաշտպանության լրացուցիչ բաղադրիչ։ Սա հենց այն համապարփակ բնապահպանական միջոցառումների և փոփոխությունների մասն է, որի մասին ազդարարել ենք»,– ասաց նա։

Ըստ Արմեն Ստեփանյանի, բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներում ավելի զգալի ներդրում է նախագծով նախատեսվող մեկ այլ ծրագիր՝ մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգը, որը նույնպես ներկայացվելու է հանրային լսմանը։

«Համակարգը թույլ կտա կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, ապահովելով նաև պոչամբար մղվող պոչանքի ծավալի կրճատումը։ Փորձեմ առավել մատչելի բացատրել։ Պոչանքի ընդհանուր ծավալի 50%-ի խտացման արդյունքում զանգվածից առանձնացված ջուրը կօգտագործվի տեխնոլոգիական պրոցեսներում՝ նվազեցնելով թարմ տեխնիկական ջրի օգտագործումը 20-30%-ով։ Ընդ որում, կարևոր եմ համարում նշել, որ սա ամենաժամանակակից տեխնոլոգիայով կառուցվելիք համակարգ է, որը տեղադրվելու է ամբողջովին փակ շենքում՝ կահավորված աղմուկից և այլ կողմնակի ազդեցություններից  առավելագույն պաշտպանության համակարգերով»,– նշեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

Նրա խոսքով՝ այս ներդրումը կարևոր է մի քանի առումով։

«Կոնկրետ այս ծրագիրը  մոտ 35 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ծախս է ենթադրում։ Սակայն ինձ համար էականը մեր որդեգրած քաղաքականությունների շրջանակում այս նախագծի բնապահպանական, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կլիմայական փոփոխություններին ադապտացիայի,  արտադրական պրոցեսի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված ջանքերն են, որոնք, ինչպես և խոստացվել էր, իրականացվում են»,– նշեց Արմեն Ստեփանյանը։

Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը Այս ընտրություններով պետք է կոտրենք պարտվողականության փակ շղթան. Ավետիք Չալաբյան Ուժգին պայթյուն՝ Դուբայում (տեսանյութ) Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում Աղոթք, որը կարող է փոխել ձեր կյանքը ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան գործունեության դադարեցման մասին Իսրայելը ոչնչացրել է Իրանի ՀՕՊ համակարգերի 80%-ը. ՑԱԽԱԼ Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄԷ-ից Air France-ի տարհանման չվերթը հրետակոծության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Աշտարակում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ վիրավոր կա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Գազ չի լինելու Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց ձայներ լսվում են. Գևորգ Փարսյան Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանՊարզվել է՝ ով է Արաբկիր համայնքում 13 մեքենա թալանել Ծեծկռտուք՝ 9-րդ դասարանի աշակերտների միջև․ տղաներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսի գլխին Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն ՄարուքյանՀարի Քեյնը վնասվածք է ստացել 2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանՊատերազմի սկզբից ի վեր Իրանն ավելի քան 500 հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք է արձակել. Fars Հրդեհ Մուշավան թաղամասում. կա տուժած Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Երթևեկության փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում Եղանակը Հայաստանում «Սենցասիոն» վաճառքներով հայտնի «Ֆուլ սայզը» սնանկ է ճանաչվել. նոր բացահայտումներ աղմկահարույց գործից Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանը հարվածել է Իրաքյան Քուրդիստանին Իրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԻրանական բանակը հայտարարել է Թել Ավիվի վրա հարվածների մասին. իսրայելական ԱԹՍ է խփվել Կասր-է-Շիրինի օդում Երաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանԱդրբեջան-Իրան սահմանին բեռնատարների երթևեկությունը լիովին դադարեցվել է Սամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԼիբանանցիները Իսրայելի սպառնալիքի պատճառով զանգվածաբար փախչում են Բեյրութի հարավից. ТАСС Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում մերժել են Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինԿրեմլը բարձր է գնահատում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում Քո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է«Ռեալն» ու Մբապեն ունեն տարաձայնություններ Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը