Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ «Վարդանի ձոր» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառաության տեսուչ Դավիթ Մանուկյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Աղաթելյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են այրվող «Mercedes»-ը և շատ արագ մոտեցել են մեքենային, կանխել կրակի տարածումը՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (огнетушитель):
Հետևեք մեզ՝ այստեղ




















































