Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընկերասեր էր, ընկերներին նվիրված, դպրոցում՝ շատ պարտաճանաչ, աշխույժ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Հարությունի մայրիկը:

Նա ծնվել է Լոռու մարզի Փամբակ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: «Դպրոցում լավ է սովորել, ընդունակ աշակերտ եղել: Սիրում էր «Պատմություն» առարկան, ցանկանում էր իրավաբան դառնալ»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո 20142017 թթ. ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: 2017 թականին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած ռազմական պատրաստության մրցույթին և վարժարանի սաների հետ զբաղեցրել երկրորդ տեղը: «Իմ ավագ որդին էլ է Մելքոնյանի անվան վարժարանում, Հարությունից մեկ տարի է մեծ»:

Իրավաբանի մասնագիտության մասին երազող Հարությունն ընտրում է զինվորականի մասնագիտությունը: «Որոշել էր վարժարանն ավարտելուց հետո զինվորականիրավաբան դառնալ: Դիմեցինք, բայց տեղեկացրեցին, որ այդ մասնագիտացման պահանջարկն այդ տարի չկա: Ցանկանում էր Ռուսաստանի Դաշնությունում կրթությունը շարունակել, սակայն քննություններից ռուսաց լեզվի պատճառով մեկ միավորով կտրվեց: Որոշեց իր այդքան չարչարանքը ջուրը չգցել և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ուսման 4 տարվա ընթացքում ստացել է 4 շնորհակալական նամակ»: 2021 թվականին ավարտելով ռազմական համալսարանը՝ Հարությունը ստանում է լեյտենանտի կոչում և ծառայության նշանակվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար:

Տիկին Հասմիկն ասում է՝ օրինակելի զինծառայող էր, իր գործին նվիրված: «Կարգախոսի պես մի միտք էր ասում՝ ինչին նվիրվում ես, պետք է այդ գործն անես իդեալական: Երբեք չի տրտնջացել ծառայությունից, եղել են նաև դժվարություններ, բայց դրանց մասին չի էլ բարձրաձայնել: Նվիրված էր զինվորներին, վստահ էր, որ զինվորի հետ պետք է նաև ընկերական հարաբերություններ լինեն: Խստապահանջ է եղել, տրված յուրաքանչյուր հանձնարարություն պետք է կատարվեր անթերի, բայց նաև մշտապես կանգնած է եղել իր զինվորի կողքին»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Մայրիկն ասում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տղայի հետ ավելի հաճախ նամակների միջոցով է շփվել: «Սեպտեմբերի 9-ին ենք հեռախոսազրույց ունեցել, Հարությունը դիրքեր էր բարձրանում: Մյուս տղաս՝ Հայկս, Եղնիկներում էր ծառայում և, իմ դիմումի համաձայն, 2022 թվականին տեղափոխվեց Հարությունի մոտ: Հայկս ու Հարութս իրար կարծես փոխարինեին դիրքերում: Հայկն իջավ դիրքերից, Հարությունը բարձրացավ: Օրվա ընթացքում միշտ գրում էի Հարությունիս, զրուցում էինք առօրյայից: Սեպտեմբերի 12-ին՝ գիշերը 12-ին 2 րոպե էր պակաս, տղայիս գրեցի՝ Հարո՛ւթ ջան, բարի գիշեր: Պատասխանեց՝ բարի գիշեր, մե՛րս: Ու դա մեր վերջին զրույցն էր: Իսկ հետո սկսվել էր հարձակումը: Ցանկանում էի զանգել իրեն, բայց վախենում էի, մտածում, որ իմ զանգն իրենց տեղանքը որոշելու պատճառը կարող է դառնալ: Մյուս կողմից՝ մտքեր եմ ունենում, ինքս ինձ հաճախակի մեղադրում, որ գուցե եթե զանգեի, նման բան չպատահեր»:

Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը դիրք էր բարձրացել որպես վաշտի հրամանատարի պաշտոնակատար և 101-ից 109 դիրքերի պատասխանատու: Դիրքերից իջնելուց հետո նա էր դառնալու վաշտի հրամանատարը: Իսկ ռազմական գործողությունների ժամանակ նրա վերահսկողության տակ է եղել երեք դիրք:

Հարությունը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ Ներքին Հանդի դիրքում: Նրա ընտանիքը մեկտեղել է թշնամու հարձակման գիշերվա իրադարձությունների հաջորդականությունը: «Կեսգիշերից հինգ րոպե անց հարևան դիրքի միջտարածությունում պայթյուն է լսվել, դիրքի անձնակազմն անցել է գործողության՝ համաձայն մարտական հաշվարկի: Դիրքի անձնակազմը կրակով աջակցում էր հարևան դիրքին, հակառակորդը հասկանում է, որ այդ դիրքի անձնակազմը մեծ կորուստներ է պատճառում իրեն: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբին չի հաջողվում գրավել 103 մարտական դիրքը: Հարձակվում են ավելի մեծ խմբով: Առավոտյան 05:30-ին տղաները տեղեկանում են, որ հարևան դիրքում բոլորը զոհվել են, և կայացնում են որոշում՝ հավատարիմ մնալ զինվորական երդմանը»: Թշնամին չի դադարեցնում հարձակումը, ավելի է սաստկացնում այն: Մնալով առանց օգնության՝ Հարությունն իր երեք զինվորի՝ Ազատի, Կարենի, Նարեկի հետ անմահանում է իրենց վստահված դիրքում: Տղաներին վստահված դիրքը ևս մնացել է թշնամուն:

Ընտանիքը 15 օր փնտրել է որդուն: «Պարզվեց, որ հենց առաջին փոխանակման ժամանակ իրեն փոխանցել են հայկական կողմին: Իրեն ուշ գտանք, քանի որ նա անճանաչելի էր: Եղբայրն է իրեն «գտել»: Եթե ինձ նկարները շուտ ցույց տային, ավելի շուտ կճանաչեի, չէինք սպասի 15 օր: Սեպտեմբերի 19-ին հայրիկին Հարությունի հեռախոսահամարից զանգ եկավ: Դա մեզ մի քիչ շփոթեցրեց: Երկու անգամ զանգ է եկել, բայց չեն խոսել»:

Տիկին Հասմիկն ասում է՝ հավատում էր, որ որդու հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել: «Գիտեի, որ նա գերի չի ընկնի: Մտածում էի, որ գուցե պատսպարված լինի ինչոր տեղ: Այդ 15 օրվա ընթացքում իրեն տեսնում էի իմ երազներում. «Մե՛րս, չմտածես՝ գալու եմ, մե՛րս, ոտքս վիրավոր է, հեռախոսս մնաց դիրքում, սաղ տոչնի ա»: Այդ երազները և իմ հավատը բոլորին հույս էին ներշնչում, որ Հարութս գալու է, չնայած իմ մեծ տղան Կապանում է եղել այդ օրերին, տեսել, որ Հարութի դիրքն էլ չկա, գիտեր, որ Հարութը չէր փախնի ու գերի չէր ընկնի: Որևէ մեկն ինձ որևէ բան չէր ասում: Չէի հավատում, որ Հարութս էլ չկա: Հիմա անգամ, երբ զրուցում ենք, միևնույնն է, կարծես չհավատամ այս իրականությանը: Մինչև հիմա էլ նա երազներիս գալիս է»:

Հարութը քույր և երկու եղբայր ունի: Հիմա ընտանիքում բոլորը մեկը մյուսին թիկունք են դարձել՝ ցավը հաղթահարելու համար, չնայած, ինչպես տիկին Հասմիկն է ասում, ցավը, կարոտն ու սպասումն ավելի են խորանում: «Երբեմն որևէ մեկին չեմ նկատում, այնքան շատ եմ տարված Հարութով: Բայց հետո սթափվում ես, գիտակցում, որ որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածի մեջ: Ապրում ես, բայց երբ ասում են կյանքը շարունակվում է, հասկանում եմ, որ դա ինձ համար չէ: Ինձ համար կյանքը կանգնել է: Ուրախանում եմ երեխաներիս հաջողություններով ու ձեռքբերումներով, բայց միշտ ինչ-որ կարևոր բան բոլորիս պակասում է լիարժեք երջանկության համար»:

Հ. Գ. - Լեյտենանտ Հարություն Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից «Ռեալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Արսենալի» խաղացողի համար Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպանող․ Հասմիկ ՀակոբյանԲուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Որքան գումար են ստանում Պրեմիեր լիգայի լավագույն մրցավարները․ The Times Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա Շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում. տուժածներ չկան. Shamshyan.com