Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՐՏԻ). Գրքի ամենամեծ շուկայի փակումը, Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գրենադա՝ Հեղափոխության օր, Կանադա՝ Քաղաքացիների տոն, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգ՝ Պլուտոնի օր, Թայլանդ՝ Փղերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1823- Կարինում կնքվել է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին հանձնվել է Թուրքիային:

1897- ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։

1908- վարարած Գետառ գետը մեծ վնասներ է գործել Երևանում։

1913- ծնվել է արձակագիր, թարգմանիչ Պարույր Ջոթյանը։

1938 -ԽՍՀՄ-ում ռուսաց լեզուն մտցվել է որպես բոլոր դպրոցների ուսումնական ծրագրի պարտադիր առարկա։

1955 –վախճանվել է բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական–քաղաքական գործիչ Արտաշես Աբեղյանը։

1959 - վախճանվել է մաթեմատիկոս Աշոտ Տեր-Մկրտչյանը։

1993 - վախճանվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

2006- «Ա1+»-ը վտարվել է զբաղեցրած տարածքից` պատճառաբանությամբ, որ Ազգային ակադեմիան Լեզվի ինստիտուտը տեղավորելու համապատասխան տարածք չունի։

2008-նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի հրամանագրում, որոնք վերաբերել են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

2008 - ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Սասուն Միքայել յանը:

2013- Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում գտնվող Երևանի գրքի ամենամեծ շուկան փակվել է գետնանցման վերանորոգման պատճառով։

2019-Երևանի քաղաքապետարանն սկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:

2022- տեղի է ունեցել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

1719 -վախճանվել է գերմանացի ալքիմիկոս Իոհանն Ֆրիդրիխ Բյոտտգերը, որը հայտնագործել է ճենապակու ստացման գաղտնիքը։

1720 -ծնվել է շվեյցարացի բնախույզ և փիլիսոփա Շարլ Բոննեն, որը հայտնագործել է պարտենոգենեզի երևույթը։

1733 -ծնվել է անգլիացի հոգևորական, փիլիսոփա-մատերիալիստ և քիմիկոս Ժոզեֆ Պրիստլին, որը հայտնագործել է թթվածինը և ամոնիակը։

1781- Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Ուրան մոլորակը։

1797- Փարիզի «Ֆեյդո» թատրոնում տեղի է ունեցել «Մեդեա» օպերայի պրեմիերան։

1852 -նյույորքյան «NY Lantern Weekly» թերթը առաջին անգամ հրատարակել է Քեռի Սեմի պատկերը։

1881 - Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ նետված ռումբից մահացու վիրավորվել է Ռուսաստանի ցար Ալեքսանդր 2-րդը։ Ռումբը նետել էր նարոդովոլցի Իգնատի Գրինևիցկին։

1900 - ծնվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը։

1913 –ծնվել է ռուս գրող Սերգեյ Միխալկովը։

1917 -Պետերբուրգում լույս է տեսել «Պետերբուրգի բանվորների և զինվորների դեպուտատների նորություններ» թերթի առաջին համարը (հետագայում և մինչ այժմ՝ «Известия»)։

1920 -Մուրմանսկը Կարմիր բանակի կողմից ազատագրվել է սպիտակգվարդիականներից և ամերիկա-անգլիական ինտերվենտներից։

1921- Մոնղոլիան (նախկինում՝ Արտաքին Մոնղոլիա) հայտարարել է իր անկախությունը Չինաստանից։

1925 -ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում արգելվել է դասավանդել Դարվինի էվոլուցիայի տեսությունը։

1954 -ստեղծվել է ԽՍՀՄ-ի պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը (КГБ)։

1967 - ծնվել է կոլումբիացի ֆուտբոլիստ, պաշտպան Անդրես Էսկոբարը, որի սպանության պատճառ է դարձել Աշխարհի առաջնությունում նրա ինքնագոլը։

1971 - վախճանվել է վրացի խորհրդային դերասան Սերգո Զախարիաձեն։

1974 - ծնվել է գերմանական Դի Հեփի ռոք-խմբի երգչուհի Մարտա Յանդովան։

1979 -գործողության մեջ է մտել եվրոպական դրամական համակարգը։

1988-բացվել է ամենաերկար ստորջրյա թունելը՝ Սեյկանը (53,85 կմ, Ճապոնիա, Հոնսյու - Հոկայդո կղզիները կապող)։

1989- Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բեռներս-Լին և իր գործընկերները հիմնել են համաշխարհային սարդոստայնը (WWW)։

2004- Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմում հանրահայտ տենոր երգիչ Լուչիանո Պավարոտին տվել է իր հրաժեշտի համերգը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն Մանվելյան Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները Մահացել է լրագրող Լոլա ԹումասյանըOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Սպասվում է առանց տեղումների եղանակ «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Ովքե՞ր և ե՞րբ են առաջին անգամ խմորի մեջ փաթաթել միսը կամ այլ սննդամթերք․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից