Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Հյուսիսային ծովում տանկերին բախված նավի նավապետին. պարզվել է՝ նա ՌԴ քաղաքացի է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային ծովի ափերի մոտ բեռնանավի և լցանավի բախումից և դրա հետևանքով անձնակազմի 1 անդամի զոհվելուց մեկ օր անց, Գրիմսբիում (Մեծ Բրիտանիա) Ռուսաստանի 59-ամյա քաղաքացի է ձերբակալվել չկանխամտածված սպանության կասկածանքով:
Համբուրգյան բեռնափոխադրող Ernst Russ ընկերության տվյալներով՝ խոսքը Solong բեռնանավի նավապետի մասին է։
«59-ամյա տղամարդը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է: Մենք շարունակում ենք զրուցել բոլոր ներգրավվածների հետ՝ պարզելու միջադեպի ստույգ հանգամանքները»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Երկուշաբթի Solong բեռնատար նավը, որն ուղևորվում էր Ռոտերդամ (Նիդեռլանդներ), մխրճվել է ավիացիոն վառելիքով բեռնված և խարսխված Stena Immaculate տանկերի մեջ։ Երկու նավերն էլ բռնկվել են, և լցանավից կերոսին է արտահոսել: Ինչպես հայտնում է BBC-ն, վառելիքը նախատեսված է եղել ԱՄՆ զինվորականների համար։




















































