Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դումար շրջանի բնակելի շենքի ուղղությամբ:
Syria TV-իի հաղորդմամբ, չնայած սիրիական կողմը հաղորդում է բնակելի շենքի վրա իրականացված հարվածի մասին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը հարձակում է իրականացրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնի վրա։
«Հրամանատարական կենտրոնն օգտագործվում էր պաղեստինյան Իսլամական ջիհադի կողմից Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և ուղղորդելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Դամասկոսի վրա հարձակումը՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան սպառնալիք դառնա մեզ համար»։
«Իսլամական ջիհադ» խմբավորման խոսնակ Մուհամմեդ ալ-Հաջ Մուսան հայտարարել է, որ Դամասկոսի վրա իսրայելական հարձակման թիրախ է դարձել դատարկ տունը, ոչ թե շարժման շտաբը, ինչպես պնդում է Իսրայելը։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































