Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում կարևորեց հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը:
«Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում եմ, ասում եք՝ «հա, երևի», «դե, կարող է», «դե, ճիշտ է այսպես անել»։ Ժողովուրդ ջան, էդ ամեն ինչը հստակ հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում։ Սենց՝ «դե, երևի, դե, հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է»։ Սենց ո՞նց կլինի»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում են, բայց ինքը չի կարող ամեն օր զանգել, հարցնել՝ երեկվա հանձնարարվածը արվո՞ւմ է, թե՞ չէ:
«Հետո մի հատ հաջորդ շաբաթ, հետո մի հատ հաջորդ ամիս, հետո մի հատ էլ ամառը, ձմեռը։ Հետո ես գնամ մի տեղ այն տրամաբանությամբ, որ դա պիտի լինի, փոխարենը տեսնեմ՝ փոս է։ Ու այնտեղից վերադառնամ, գամ, ասեմ՝ բա ինչո՞ւ է փոս, և բացատրություններ, բացատրություններ, բացատրություններ»,- ասաց կառավարության ղեկավարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































