Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են Hyundai-ն և քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել, այնուհետև տեղափոխել «Մարալիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հետևեք մեզ՝ այստեղ



















































