Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է, 2 ամիս հետո ԴՆԹ թեստն է հաստատվել». զոհված Էրիկ Մխիթարյանի եղբոր ցուցմունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարազդատ Մխիթարյանը եղբորից լուր չունենալուց 1,5 ամիս հետո պատահաբար տեսել է ադրբեջանցիների հրապարակած մի տեսանյութ, որտեղ երևում է եղբոր՝ Էրիկ Մխիթարյանի գերեվարումը։

«Տեղյակ եմ, որ եղբայրս վերջին անգամ եղել է Խուռհատ սարում։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 8-ին, ասեց, որ Հադրութի դպրոցում է գտնվում, լավ են։ Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է։ Դրանից 2 ամիս հետո էլ ԴՆԹ թեստն է հաստատվել»,- պատմեց Վարազդատը։

2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղակայված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի վրա, որի մեծ մասը 2 ամսվա զինծառայողներ էին։ Նահանջելիս նրանք նկատել են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։

Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ 

Մնալով առանց հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, անտեղյակ, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել կամ հայտնվել շրջափակման մեջ։ Նրանց թվում է եղել նաև Էրիկ Մխիթարյանը։

Այսօր՝ մարտի 13-ին, Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստին հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդ ճանաչված վերջին անձինք։

Վարազդատ Մխիթարյանը դատարանին հայտնեց, որ եղբորը փնտրելիս 2020թ. հոկտեմբերի 17-ին Աշտարակի հիվանդանոցում հանդիպել է նույն գումարտակից մեկ այլ զինծառայողի, որն էլ իրեն փոխանցել է, որ Խուռհատ սարից Իշխան Վահանյանը վերցրել է վիրավոր զինվորներին և իջել, բայց ինքը վիրավոր չի եղել։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց՝ արդյոք Վարազդատն ունի եղբոր գերեվարման տեսանյութը։

Դահլիճում նստած ծնողներն ասացին, որ իրենց մոտ պահպանված է տեսանյութը և տրամադրեցին դատավորին։

Դատարանում հարցաքննվեց նաև Հովհաննես Մուրադյանի մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը։

Հովհաննես Մուրադյանը եղել է Ջրականի 5-րդ գումարտակի կապի դասակի հրամանատարը։ Ըստ գործում առկա նյութերի՝ Հովհաննես Մուրադյանը մի շարք զինծառայողների հետ նահանջել է Խուռհատ սարից և, տեղյակ չլինելով Հադրութի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ։ Զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

«Տղաս նույնիսկ զանգել է, ասել, որ անտառում շրջափակման մեջ ենք, եկեք մեզ օգնության, ոչ մեկ չի գնացել։ Եկել եմ նախարարություն, ասել եմ՝ երեխեքը շրջափակման մեջ են, օգնեք, նախարարությունից ինձ ասեցին՝ գնանք մենք էլ զոհվե՞նք, մեր ընկերներից մեկը գնացել ա, որ փրկի, զոհվել ա, մենք ո՞ւր գնանք»,- ասաց զոհվածի մայրը։

Սաթենիկ Աղաջանյանի խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միշտ էլ լարված է եղել իր որդու հետ, ասել է, որ զինվորներին «լավ չվերաբերվի, թուրքի նման նայի»։

Դատավոր Ջոն Հայրապետյանը նիստի ավարտին հայտնեց, որ դատարանը Գլխավոր շտաբ հարցումներ է ուղարկել, պատասխանները դեռ չի ստացել։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 4-ին՝ ժամը 16.00-ին։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին Գազ չի լինելու Աննա Դովլաթյանի նոր հրապարակումըՀայաստանի բասկետբոլի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Կոստա Ռիկայի հետ Ցուցարարները հավաքվում են Բուենոս Այրեսի Կոնգրեսի շենքի մոտ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վերջին օրերի Ադրբեջանի լիովին կեղծ՝ հրադադարի խախտումների մեղադրանքները ՀՀ-ն կտրականապես մերժում է. Միրզոյան Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան՝ բռնելով ոտքից Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք» Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Արտակարգ դեպք․ 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել Առաջիկա օրերը կրկին անձրևային կլինեն․ օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի Ադրբեջանը ծուղակում է հայտնվել և ելքեր է փնտրում. որ դեպքում ԵՄ դիտորդները կհեռանան ՀՀ-ից. տեսանյութ «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու «Վերջին Զանգ»-ից հայտնի Հենրին` Լևոն Մկրտչյանը, ամուսնացել է 2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել. Լևոն Քոչարյան Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են Մամիկոնյանց փողոցը Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշումով տեղափոխվել են հիվանդանոց Ի՞նչ է կատարվում սահմանին․ ՊՆ հաղորդագրությունը Բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-ն Հայաստանում ձյուն է տեղում Ինչպես է Արա Դեղտրիկյանը պարում գործընկերների հետ. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը 175-ը՝ 175-ի դիմաց. Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից ՌԴ-ն և ԱՄՆ-ն աշխատում են Սև ծովում նավերի դեմ հարվածների մորատորիումի վրա Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյունից․ Քոչարյան ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու ընթացակարգը. տեսանյութ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան 36-ամյա վարորդը «Volkswagen»-ով գլխիվայր շրջվել է. Shamshyan Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը «3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորում Մի քանի ժամ գազ չի լինի Իրանում Կրակի տոնի հետևանքով առնվազն 19 մարդ է մաhացել, առնվազն 5568-ը՝ վիրավnրվել Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, իսկ զինադադարը՝ մի քանի շաբաթից Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն ՄանվելյանԵվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ում զենքի միասնական շուկա ստեղծել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրը