Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական խորհրդարանը 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։

Եվրախորհրդարանը կոչ է արել «անվերապահորեն ազատ արձակել և ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանված բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգ վերադարձը»։ 

Բանաձևով խստորեն դատապարտվել են պատանդառված անձանց «դեմ հարուցված կեղծ դատավարությունները, որոնցով խախտվում է պատշաճ ընթացակարգը, թափանցիկության բացակայությունը և կեղծված կամ չափազանցված մեղադրանքների օգտագործումը»։

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են հայ պատանդառված անձանց դեմ պաշտոնական Բաքվի թույլտվությամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները՝ կոչ անելով  խախտումների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել։

ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել միջազգային պարտավորությունները՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Հատուկ նշվել են նաև ադրբեջանցի այն պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են «ապօրինի կալանավորումների և մարդու իրավունքների խախտումների համար»։ Բանաձևի հեղինակները կոչ են արել արգելել նրանց մուտքը ԵՄ հաստատություններ, հատկապես նշելով ադրբեջանցի դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի անունները։

Խստորեն դատապարտվել է Ադրբեջանի իշխանությունների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակները ու ՄԱԿ-ի կառույցները փակելու որոշումը։ Նշենք, որ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որին պաշտոնական Բաքուն թույլ էր տվել հանդիպել Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց հետ։

Դեռ փետրվարի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանում կալանավորված անձանց վրա խոշտանգումների հստակ նշաններ կան։

Այսօր ընդունված բանաձևում ԵԽ-ն Միջազգային քրեական դատարանին և դրա գլխավոր դատախազին կոչ է անում քննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացված բռնի տեղահանման, հետապնդման և էթնիկ զտման դեպքերը: 

Միաժամանակ, փաստաթղթում դրական գնահատական է տրվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությանը, որով պահանջվում է անհապաղ ազատել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ ապօրինի կալանավորված անձանց:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը 2024թ. հոկտեմբերին կոչ էր արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել հայ բանտարկյալներին՝ միաժամանակ արտահայտելով Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ իրենց խորը մտահոգությունը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջովՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին Գազ չի լինելու Աննա Դովլաթյանի նոր հրապարակումըՀայաստանի բասկետբոլի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Կոստա Ռիկայի հետ Ցուցարարները հավաքվում են Բուենոս Այրեսի Կոնգրեսի շենքի մոտ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վերջին օրերի Ադրբեջանի լիովին կեղծ՝ հրադադարի խախտումների մեղադրանքները ՀՀ-ն կտրականապես մերժում է. Միրզոյան Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան՝ բռնելով ոտքից Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք» Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Արտակարգ դեպք․ 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել Առաջիկա օրերը կրկին անձրևային կլինեն․ օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի Ադրբեջանը ծուղակում է հայտնվել և ելքեր է փնտրում. որ դեպքում ԵՄ դիտորդները կհեռանան ՀՀ-ից. տեսանյութ «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու «Վերջին Զանգ»-ից հայտնի Հենրին` Լևոն Մկրտչյանը, ամուսնացել է 2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել. Լևոն Քոչարյան Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են Մամիկոնյանց փողոցը Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշումով տեղափոխվել են հիվանդանոց Ի՞նչ է կատարվում սահմանին․ ՊՆ հաղորդագրությունը Բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-ն Հայաստանում ձյուն է տեղում Ինչպես է Արա Դեղտրիկյանը պարում գործընկերների հետ. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը 175-ը՝ 175-ի դիմաց. Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից ՌԴ-ն և ԱՄՆ-ն աշխատում են Սև ծովում նավերի դեմ հարվածների մորատորիումի վրա Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյունից․ Քոչարյան ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու ընթացակարգը. տեսանյութ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան 36-ամյա վարորդը «Volkswagen»-ով գլխիվայր շրջվել է. Shamshyan Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը «3 եղբայր էին, ինքը մեծն էր». Սպիտակում սպանված 17-ամյա Գրիշան քոլեջում էր սովորում Մի քանի ժամ գազ չի լինի Իրանում Կրակի տոնի հետևանքով առնվազն 19 մարդ է մաhացել, առնվազն 5568-ը՝ վիրավnրվել Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, իսկ զինադադարը՝ մի քանի շաբաթից