Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները մարել են հայ-թուրքական սահմանի, միջանկյալ գոտու խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով այրվել է նաև այնտեղ կայանված «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































