Քույրն ու եղբայրը 2 տարվա տարբերությամբ զոհվել են նույն վայրում, նույն մակնիշի և գույնի մեքենաներում․ Ավստրալիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավստրիայում վարորդը մահացել է բեռնատարի հետ բախվելուց հետո. երկու տարի առաջ այս մայրուղու վրա նույն կերպ մահացել է նրա քույրը. նա նույնպես վարել է կարմիր Hyundai, ինչպես նաև բախվել է բեռնատարին։
Վթարը ցնցել է Լինցի մոտ գտնվող Նիդերնոյկիրխեն փոքր համայնքը։ Տղամարդը վարել է իր փոքրիկ Hyundai i20-ը 564 ըստ երևույթին, թեքվել է հանդիպակաց երթևեկության մեջ և բախվել բեռնատարին: Երկու մեքենաներն էլ նետվել են ձորը։ Բեռնատարի վարորդը թեթեւ վնասվածքներ է ստացել, Hyundai-ի վարորդը մահացել է։
«Չնայած բոլոր ջանքերին, նրան փրկել չի հաջողվել»,- ասել է փրկարար ծառայության ներկայացուցիչը։
Փրկարարները ճանաչոել են մահացածին. նա մի կնոջ եղբայր էր, որին նույնպես կարմիր մեքենայից դուրս էին բերել 19 ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, գրում է Kronen Zeitung թերթը։
Նրա քույրը մահացել է 2023 թվականի հուլիսի 14-ի առավոտյան՝ ներկայիս վթարի վայրից ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա։
Նա վարել է նույն ճանապարհով, նույնպես կարմիր փոքր Hyundai i20-ը և նույնպես ուղիղ հատվածում բախվել է հանդիպակաց բեռնատարին: Երկու մեքենաներն էլ ընկել են ձորը, բեռնատարի վարորդը ողջ է մնացել, նա մահացել է մեքենայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































