Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն, և եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է:
Այս մասին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ: Կողքի հայացքով գուցե սա կոնկրետ արդյունք չէ, բայց մեր համար, պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից: Մենք որպես կանոն 3-րդ երկրների միջոցով ենք իմացել՝ իսկ ինչ են մտածում Անկարայում, Անկարան, ըստ էության 3-րդ երկրի միջոցով է իմացել՝ ինչ են մտածում Երևանում:
Հիմա մենք նույնիսկ, էնպիսի իրադրություններ կան բառիս բուն իմաստով, մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգեն և հարցնեն, իսկ դուք էս հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունեք: Սա կարևոր էական փոփոխություն է և ես համոզված եմ, որ բերելու է արդյունքների»,- ասել է վարչապետը:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































