Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 13-ին, ժամը 14:00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին հարակից տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից դաշտեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































