Yerevan, 17.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՐՏԻ). Արտոնագրվել է առաջին շարժասանդուղքը, բացվել է առաջին դոնորական արյան բանկը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր, Իտալիայի Վալենսիա քաղաք՝ Ֆալ յաս ամենամյա տոնակատարության առաջին օր, Բելառուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1851 –ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլ յամ Միտչել Ռամզին:

1884 –ծնվել է աշուղագետ Վերդին (Գեղամ Գևորգի Թարվերդյան):

1880- լույս է տեսել Երևանի առաջին պարբերականը՝ «Պսակ» թերթը, որը ընդհատումներով հրատարակվել է մինչև 1884 թվականը:

1902 -ծնվել է խորհրդահայ գիտնականջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը՝ առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծողը:

1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Մեծ եղեռնի կազմակերպիչոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:

1922-Երևանում բացվել է Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդարատ Կամսարականը:

1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:

1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

2002-Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

2005 –վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:

2006-մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «Հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

2007-«Արզնիի» արտադրած «Ark Land» հանքային ջուրն արգելվել է Կանադայում:

2007- մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

2011-Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում և պահանջել, որ վերադարձվի հայ ժողովրդի ձայնը և իր ձայնի իրավունքը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

493 -թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետությունը Ռավեննե մայրաքաղաքով:

1493 -Կոլումբոսի առաջին արշավախմբի երեք նավից երկուսը վերադարձել են Եվրոպա՝ իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:

1603 -ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա:

1812 -Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:

1813 -ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:

1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։

1867 -կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի, Ավստրիական Կայսրությունը վերածվել է դուալիստական Ավստրո-Հունգարիա պետության:

1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:

1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1915 -Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլ շևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկիրը պատերազմից:

1917-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից՝ իր եղբայր Միխայիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:

1927 -ԽՍՀՄ-ում սկսվել է ԴնեպրոԳԷՍ-ի շինարարությունը:

1932 -Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:

1937 -Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:

1937 –վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:

1938-Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:

1939-Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:

1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։

1975 –ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:

1985 -գրանցվել է առաջին դոմեյնը .comում՝ symbolics.com-ը:

1990-որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Event Ticketing Platform Eventhub is now Available in MyAmeria App 25% idcoin when buying tickets from all airlines. IDBankSilicon Mountains 2025 Lori Technology Forum Held with Ucom’s Support Converse Bank and EBRD sign two loan facilities totaling US$ 8 million to support MSMEs and green projects Armenia Featured in Wizz Air’s Special Magazine Edition Ameriabank partners with EBRD to support Armenian businesses through RSF frameworkOne of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s Day