Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում բազմաթիվ սանրվածքներ կան: Դե, հատկապես կանանց սանրվածքները: Դրանցից է գարսոնը, որը կանացի կարճ սանրվածք է, չնայած դա լիովին կանանց սանրվածք անվանելը, մեղմ ասած, արդարացի չէ: Բայց ամեն ինչ հերթով:

Այդ սանրվածքը հայտնվել է 1920-ականների առաջին կեսին. Գերմանիայում և Չեխիայում այն կոչվում էր բուբիկոպֆ՝ bubikopf, որը գերմաներենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «տղայի գլուխ»:

Անդրոգեն սանրվածքները չափազանց տարածված են եղել վերջին տասնամյակների ընթացքում. բոբը, մուլլետը և գարսոնը հիմնավորաբր ամրապնդել են իրենց դիրքերը կանանց ֆավորիտ սանրվածքների ցուցակում: Նման սանրվածքների սկսել են ավելի հաճախ դիմել հայտնիներն ու մշակույթի գործիչները։

Իսկ ինչո՞ւ են տղամարդկանց սանրվածքները, մասնավորապես գարսոնը, ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ... որպես կանանց սանրվածքներ:

Առաջին համաշխարհային պատերազմը շատ բան է փոխել հասարակական կարգի մեջ։ Կանայք նոր հնարավորություններ են ստացել: Նրանք տղամարդկանց տեղերն են գրավել դաշտերում ու գործարաններում։ Բայց սարքավորումների հետ փոխազդեցությունը պահանջում էր անվտանգության որոշակի նախազգուշական միջոցների պահպանում, իսկ երկար մազերը անհանգստություն են պատճառում և շատ ժամանակ են պահանջում հարդարման համար: Հենց այդ ժամանակ էլ հեղափոխություն է տեղի ունեցել կանանց սանրվածքում, հերքվել է վիկտորիանական սկզբունքը, ըստ որի, սանրվածքը աղջկա գլխավոր առավելությունն է։ 1920-ականներին եկել է երիտասարդ, անկախ և ազատ կնոջ ժամանակը, ով ապստամբել է բարոյական սահմանափակումների դեմ։

Եթե պատերազմն ազդել է կյանքի սոցիալական ասպեկտի վրա, ապա այն ժամանակվա մարդկանց մշակութային ընկալման վրա մեծապես ազդել է Վիկտոր Մարգարիտի «Ամուրին» (La Garconne) վեպը, որը հրատարակվել է 1922 թվականին։ Դրանում գրողը խոսում է Մոնիկա Լերբիերի մասին, որն, իմանալով զուգընկերոջ անհավատարմության մասին, որոշել է տրվել ազատ սիրո։ Վեպում բարձրացվում է գենդերային դերերի վերանայման թեման, ինչը, բնականաբար, արժանացել է կառավարության քննադատությանը, և Մարգարիտան զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից: Պահպանողականները չէին կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կինը հարաբերությունների մեջ լինել կնոջ հետ, լինել ձեռներեց, մեքենա վարել և նույնիսկ կարճ սանրվածք կրել: Վիկտորն աջակցություն է գտել միայն Ժորժ Կուրտելինի և Անատոլ Ֆրանսի կողմից։ Այնուամենայնիվ, հենց նրա շնորհիվ է Ֆրանսիան և ողջ Եվրոպան իմացել գարսոն սանրվածքի մասին:

Գարսոնը փափուկ, բայց բավականին հստակ գծերով սանրվածք է: Այն հաճախ են շփոթում փիքսիի և գավրոշի հետ։ Գարսոնի առանձնահատկությունը համարվում է մազերի նվազագույն կտրվածքն ու կարճ քունքերը, ընդ որում՝ դեմքին խոպոպներ չկան, ինչպես դա առկա է վերը նշված երկու սանրվածքի դեպքում:

Այս սանրվածքի առավելությունների ցանկը ներառում է այն փաստը, որ այն տեսողականորեն թարմացնում և երիտասարդացնում է դեմքը, բացի դա, մազերը կարելի է հեշտությամբ լվանալ և հարդարել։ Միևնույն ժամանակ, գարսոնը կարելի է համադրել տարբեր կերպարների հետ՝ ռոմանտիկից մինչև ըմբոստ:

Սանրվածքի հիմնական թերությունը հաճախակի շտկման անհրաժեշտությունն է և բազմակողմանիության բացակայությունը: Ավելի լավ է չփորձել այդ սանրվածքը, եթե ունեք մեծ քիթ և կարճ պարանոց. տեսողականորեն դրանք ավելի մեծ և երկար տեսք կունենան։ Կարևոր է ուշադրություն դարձնել մազերի կառուցվածքին։ Այսպիսով, ուղիղ մազերը իդեալական են գարսոնի համար, մինչդեռ ալիքաձև մազերը գեղեցիկ, բայց զվարճալի տեսք կտան: Գարսոն կտրվածքով փարթամ մազերը կարող են նմանվել դանդելիոնի, մինչդեռ բարակ մազերը, ընդհակառակը, տեսողական ծավալ կստանան: Եթե ձեր մազերը կոշտ են և հաստ, ապա չպետք է օգտագործել չափազանց կարճ մազեր, քանի որ դրանք կցցվեն, ինչպես ոզնու ասեղները:

Այդ տղայական սանրվածքը, ինչպես և ցանկացած այլ սանրվածք, ունի իր տարատեսակները: Գարսոնի յուրաքանչյուր տեսակ՝ համապատասխան ոճավորմամբ, կարողանում է յուրահատուկ տրամադրություն հաղորդել և ընդգծել կերպարի յուրահատկությունը։ Գարսոնի տարատեսակներն են ուլտրա-կարճը, գանգուրը, երկարը, երկար խոպոպներովը և ռետրոն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՎթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 3 տուժած Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը ՊՆ-ում ներկայացվել են հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման արդյունքները Մեկ երեխա զոհվել է․ կան վիրավորներ․ ՌԴ Հայաստանում կարատեի միջազգային մրցաշար կանցկացվի Մարիա Ազիզյանն ու Քրիստինա Զախարյանը՝ Tennis Europe-ի Մ16 մրցաշարի հաղթողներ Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր Կամենդատյան