Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր 20-րդ դարի նշանավոր արտիստ, հայ ծաղրածու, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյան (Ղափլանյան), որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։

1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»։

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

ArmLur.am-ը ներկայացնում է Լեոնիդ Ենգիբարյանի հայտնի մտքերը։

1․ Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է:

2․ Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր, և հետևաբար, ավելի քիչ լավ մարդիկ կլինեն:

3․ Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում:

4․ Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է:

5․ Նպատակս  և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին, ես հավատում եմ երջանիկ ընթացքին:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ը Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը