Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ով է կառուցում Փաշինյանի այցելած Արարատի մետալուրգիական գործարանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Արարատի մետալուրգիական գործարան։ Գործարանը կառուցում է «Ջի Թի Բի» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին:

Մինչ մանրամասներին անդրադառնալը նշենք, որ «Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, և ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, իսկ 2018 թվականից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնության:

Պաշտոնական հայտարարություններում որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ԿԳՄՍՆ-ն ինչ դիրքորոշում է տվել Երեւանի մշակութային ժառանգություն համարվող տարածքի վերաբերյալ: Միայն հայտնի է, որ Տիգրան Ավինյանը միանձնյա կամ նեղ շրջանակով որոշել է մրցույթի ելքը. «Կասկադի» հարակից տարածքները պետք է տա 2018-ից հետո շեշտակի հարստացած գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին:

Իսկ ով է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերն է: Այդ կոնսորցիումը հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին, որի 97.5% ը պատկանում է Գրիգոր Տեր-Ղազարյանին, 1,5%-ը՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգին, իսկ 1% մասնակցություն ունի Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սուլախան Սինղը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի աջակիցներից է, ով ավանագու ընտրություններից հետո ավագանու իր անդամների հետ համագործակցության հուշագրով Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեց, կիսեց քաղաքային կառավարումը ՔՊ-ի հետ և հիմա ունի Երեւանի փոխքաղաքապետի, երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններ: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային իշխանության մաս է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտանիքի բարեկամը Երեւանի ամենամեծ շինարարություններն է իրականացնում:

Ըստ ծրագրի՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի, որի արդյունքում «Կասկադ» համալիրի անավարտ հատվածում կլինի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան»-ի հետ: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:

Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ:

Հիշեցնենք, որ նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է Կոմիտասի շուկան քանդելու և տեղում մեծ համալիր կառուցելու ծրագրի հեղինակը, և մինչ օրս շուկայի առևտրականները բողոքում են, որ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Բայց նրանց խոսքը չի լսվում:

Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն24 ժամ ջուր չի լինի «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. պարեկների բացահայտումը Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին Պլանային անջատումներ՝ մայիսի 15-ին «Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Բացահայտվել է 130 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Meta-ն մեր տվյալները օգտագործելու՞ է մայիսի 27-ից «Ռեալի» մեկնարկային կազմը Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ խոսնակ Մահացել է Վիլլի Խշտոյանը Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին «Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին Մարիա Չանդիրյանի դստեր 1-ամյակն ու ֆոտոշարքը Դուբայում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայի Հանրապետություն էր մեկնել Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Արտակարգ դեպք Երևանում՝ ուժեղ քամու հետևանքով Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg Եվրոպայի խորհուրդը սկսել է «Պուտինի համար արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը