Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են 7 մմ-ով կամ 6,3%-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այս ձմեռն ամենաչորն է եղել՝ սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային էին, հատկապես չորային էր հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար՝ 45%-ը և 79%-ը։

Մի շարք օդերևութաբանական կայաններ 30-ից 40 օր անընդմեջ գրանցել են չոր օրեր, երբ ընդհանրապես տեղումներ չեն դիտվել կամ օրական տեղումների քանակը չի գերազանցել 1մմ-ը։

Ձմռան ընթացքում էական տեղումներ դիտվել են ընդամենը մի քանի օր՝ դեկտեմբերի 12-ին և 27-28-ը, փետրվարի 2-ին, 14-ին և 20-21-ը։

Սակավ տեղումների հետևանքով փետրվարի երկրորդ տասնօրյակի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը չէր գերազանցում 30 սմ-ը՝ մինչև 2000 մետր բարձրության գոտիներում։

Փետրվարի վերջին տասնօրյակում միայն դիտվել է ձյան ծածկի ավելացում` պայմանավորված փետրվարի 20-21-ը գրանցված տեղումներով: Հայաստանի ամենաբարձրադիր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, ձյան շերտի առավելագույն բարձրությունը փետրվարի 21-ին հասել է 121 սմ-ի, այնինչ միջինում այստեղ ձմռանը ձնածածկույթի առավելագույն հզորությունը գերազանցում է 2 մետրը։

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը (-4․7 °C) նորմայից բարձր էր 0․8 °C-ով: Դեկտեմբերի և հունվարի ամսական միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էր համապատասխանաբար՝ 1․1 °C-ով և 2․4 °C-ով, իսկ փետրվարի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 0․9°C-ով: Ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 30-ին Աշոցքում՝ -28․5 °C, իսկ Կապանում օդի ջերմաստիճանը հասել է 19․9 °C (դեկտեմբեր 12-ին)։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում ձմռան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 7 մմ-ով կամ 6․3%-ով։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Կայծակի հուժկու հարված Գագարին գյուղում. Գագիկ Սուրենյան Մերձավանի ուսուցչուհուն իմ ընտանիքի կողմից նվիրում եմ 1000 դոլար. շոումեն Արամ Մելիքյան«ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանՊատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ․ նոր մանրամասներ` ՆԳՆ-ից Ukrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը ԲՏԱ նախարարը` 2-ամյա երեխային իդենտիֆիկացնելու մասինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ ԿոստանյանԻշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան Կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար. մանրամասներ «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն24 ժամ ջուր չի լինի «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»