Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծ Պահք. Անառակի կիրակի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի: Այն իր անունը ստացել է Աստվածաշնչի ամենահայտնի առակներից մեկի՝ Անառակ որդու վերադարձը առակի անվամբ:

Այս առակում ամփոփված են Ավետարանի հիմնական ուսուցումները, քանզի այստեղ նկարագրվում և պատմվում է Հայր Աստծո անսահման սերը, որը միշտ պատրաստ է ներել ու իր գիրկն առնել դարձի եկած իր մեղավոր զավակներին:

Առակի գլխավոր հերոսը մի ապահովված և երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որն ուներ բացարձակապես ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար: Նա հարուստ և պատվավոր հոր զավակ էր: Թվում էր, թե կար բացարձակապես ամեն ինչ՝ խաղաղ և ներդաշնակ կյանքի համար, սակայն «փորձիչը» մի օր շշնջաց նաև նրա ականջին. «Քո կյանքը կյա՞նք է՝ այս գեղջկական սեղմ շրջանակում: Ի՞նչ է քեզ պակասում կյանքը լիովին վայելելու համար: Ազատագրիր քեզ հորդ, եղբորդ կաշկանդումներից, գնա մի հեռավոր քաղաք, կյանքն ապրիր իր բոլոր հաճույքների մեջ, երկրորդ անգամ աշխարհ չես գալու…»:

Չարի այս միտքը չափազանց քաղցր է հնչում նրա ականջին, և այդ օրվանից նա կորցնում է իր քունն ու հանգիստը: Եվ, ի վերջո, այս տղան, ինչպես, ավաղ, շատերը,  ընկնում է բանսարկուի չար թակարդն ու հայտնվում մեղքի ճիրաններում:

Այսպիսով՝ նա իր հորն հայտարարում է, որ հոգնել է իր միապաղաղ կյանքից, այնուհետև նրանից վերցնում իր բաժին ժառանգությունն ու անհայտանում:

Նա հաստատվում է մի մեծ քաղաքի պանդոկներից մեկում և սկսում «վայելել» սեփական կյանքը: Եվ նրա դրամը, երիտասարդությունն ու առատաձեռն բնավորությունը «բարեկամների» մի հսկա բազմություն է հավաքում շուրջը:

Անխնա վատնում է իր ժառանգությունը, սակայն օրերից մի օր հայտնաբերում է, որ գրպանում այլևս գեթ մեկ դրամ չի մնացել: Գումարի սպառվելու հետ, միաժամանակ անհայտանում են նաև բոլոր «բարեկամները», ու տղան մնում է ձեռնունայն և մեն-մենակ:

Ի հակառակ նրա բախտի՝ այդ ժամանակներում երկրում սով է տիրում և նա ընկնում է չքավորության մեջ: Նա չուներ գիշերելու տեղ, չուներ ապրուստի որևէ միջոց, իսկ նրա նախկին «բարեկամները» ձևացնում էին, թե չէին ճանաչում նրան:

Եվ այդ ժամանակ մոտակա ագարակից քաղաք է ժամանում մի մարդ, որը խոզարած էր փնտրում: Չնայած սովին և գործազրկությանը՝ այդուհանդերձ ոչ ոք չէր համաձայնում կատարել այդ նվաստացուցիչ աշխատանքը, սակայն երբ ագարակատերը դա առաջարկում է արդեն հյուծված ու տառապած երիտասարդին, վերջինս ստիպված համաձայնում է:

Այսպիսով՝ թշվառ տղան խորհում էր, որ առնվազն կունենա գոնե գիշերելու տեղ և ուտելիք: Փաստորեն պերճաշուք և ճոխ կյանքը երբեմնի այս բախտավոր և հարուստ երիտասարդին ուղեկցում են դեպի խոզերի ընկերակցությունը:

Այս ամենից հետո նա սկսում է լուսավոր և միևնույն ժամանակ դառնագին թախիծով հիշել սեփական մանկական հիշողությունները, իր հորն ու սքանչելի ապրելավայրը:

Նա ամբողջ հոգով ցանկանում էր վեռադառնալ իր հայրենի տուն՝ հարազատ հոր մոտ, բայց ինչպե՞ս կարելի էր այդ ամենից հետո վերադառնալ: Սակայն կյանքի մատուցած անտանելի դառնություններն ու թախանծագին կարոտը ի վերջո ստիպում են նրան վերադառնալ:

Եվ նա վերադառնում է՝ ակնկալիքով, որ հայրը կհամաձայնի իրեն վերցնել որպես վարձու ծառա: Այսպիսով՝ նա վերադառնում է, և հայրը, չնայած նրա փոխված կերպարանքին ու այդքան անցած ժամանակին, սեփական անառակ որդուն ճանաչում է դեռ հեռվից:

Որդին ծնկի է իջնում, դառնագին ցավով խոսում սեփական ամբարտավանության մասին: Հայրը գրկաբաց ընդունում է որդուն և անկախ անառակ որդու այդչափ ամբարտավանությունից՝ հրամայում է մի պարարտ եզ մորթել և կազմակերպել խնջույք:  

Առակում հայրը Հայր Աստված է, իսկ որդին՝ նրա մեղավոր զավակները, որոնց Նա միշտ պատրաստ է ներել ու ընդունել: Եվ յուրաքանչյուր մեղավորի տունդարձը մեծագույն երջանկություն է Աստծո համար, քանզի Ավետարանն ասում է . «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարհի»:

Անառակ որդու հիմնական մեղքը հանդիսանում է վատնումը, որն իրականում ունի շատ տարաբնույթ իմաստներ: Այսպիսով՝ նյութական հարստությունը վատնելը մեծ մեղք է, քանզի նույնիսկ ամենից հասարակ բանի ձեռքբերման հիմքում ընկած է մարդկային տանջանքը: Հետևաբար՝ վատնել այդ ամենը՝ նշանակում է անարգել և արհամարհել մարդկային տաժանակիր աշխատանքը:

Ուրեմն՝ կարևոր է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր բանի նկատմամբ, քանզի նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրելու ժամանակ, իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհ. Զ:12):

Եվ առավելևս մեծ մեղք է, երբ վատնում ես այն, ինչը դու չես աշխատել: Այս ամենը հանդիսանում է կրկնակի մեծ մեղք:

Կարևոր է նաև խոսել ավագ որդու կերպարի մասին, քանի որ որքան էլ տարօրինակ հնչի բայց առակն իրականում ոչ թե մեկ, այլ երկու անառակ որդիների մասին է:

Իհարկե ավագ որդին մշտապես, ի տարբերություն կրտսեր եղբոր, եղել է հոր կողքին, կատարել նրա բոլոր հրամանները, լավ զավակ եղել, սակայն այս ամենի հետ մեկտեղ նրա հոգում բույն է դրել հպարտությունը, մեծամտությունն ու դիմացինին ստորադասելու և իրեն գերադասելու հատկությունը, որն ուղղակիորեն հակասում է քրիստոնեական գաղափարներին:

Այսպիսով՝ նա չի ուրախանում եղբոր դարձի գալու հանգամանքից, ինչպես նաև քննադատում է հորն ու մերժում նրա պատվին կազմակերպված խնջույքին մասնակցել: Առակում ավագ եղբայրը խորհրդանշում է այն հպարտ փարիսեցիներին ու դպիրներին, որոնք սեփական հպարտության ու մեծամտության պատճառով զրկվում են մեղավորի դարձի գալու առթիվ կազմակերպված խնջույքից:

Մեզնից յուրաքանչյուրի հոգևոր պարտքն է գիտակցել մեր մեղքերը, հասկանալ կյանքի իրական արժեքները, ընդունել իրական ճշմարտություններն ու անառակ որդու նման ապաշխարել ու դարձի գալ առ Աստված: Չէ՞ որ արդեն մենք գիտենք, թե Աստված որքան է սպասում դրան և թե ինչպիսի խնջույք է կազմակերպվում երկնքում յուրաքանչյուր մեղավորի ապաշխարությունից հետո: Ուրեմն՝ այս ամենից հետո սա ոչ թե պետք է լինի հոգևոր պարտավորություն, այլ զավակի ամենից բնական ու մեծագույն հոգևոր ցանկություն ազատագրվել մեղքից ու փարվել իր Հոր՝ Աստծո գրկում:

 

Ես չեմ ուզում խաբել մեր ժողովրդին․ մենք ամեն ինչ բացել ենք ժողովրդի առաջ․ Սամվել ԿարապետյանԸնտրատեղամասեր չգնալը նշանակում է Հայաստան բերել 300,000 ադրբեջանցի Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետըՈւժեղ Հայաստան դաշինքը Աշտարակում է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Աշտարակում Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ախուրյան համայնքում է. ուղիղ Զախարովան Զելենսկուն համեմատել է Հիտլերի հետ Իրավունք ունենք միջուկային զենք օգտագործելու․ ՌԴ ՊետդումաՔաջարանի հանքավայրի հերթական աշխատանքային օրը` ֆոտոշարքով Ինչպես Կալինինոն դարձավ Տաշիր. Տեսանյութ Ասֆալտ էինք փռում՝ ձեռքով, շատ ծանր աշխատանք էր. Սամվել Կարապետյան Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի ՍարգսյանՄենք բացարձակ համերաշխ ընտանիք ենք, և ես ուրախ եմ, որ այդ համերաշխությունը ոչ միայն չորսիս մեջ է, այլ նաև մեր երեխաների. ԿարապետյանԳերմանիան ցանկանում է ավելացնել փախստականներին տրվող վճարումները, որպեսզի նրանք Սիրիա չվերադառնան Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ․ Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՍԴ–ի մոտԻշխանությունը ստեղծում է քաոս հասարակության մեջ. բոլորը պետք է կռվեն իրար հետ, իսկ իրենք որոշեն՝ ովքեր են հաղթողները. Սամվել ԿարապետյանՆավթի վրա հիմնված բռնապետությունները ժամանակակից աշխարհում երկար կյանք չունեն․ Հրայր Կամենդատյան