Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակը» գրում է․

«Հեչ մի ասեք, Ադրբեջանի արտգործնախարարն իր հիմնարկով, Ալիեւն էլ իր հնարավորությունների սահմաններում շատ լավ «տոկի տվեցին» Գյումրիում «Սարիգ խաղցնող» Նիկոլին, լրագրողներին «քրֆող» արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու վերջինիս ողջ դուքյանը: Ադրբեջանից հայտարարեցին, որ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու: Չէ, հենց այսպես ուղիղ չասացին: Ինչպես գիտեք, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը միայնակ ավելի խելացի է քան Նիկոլն ու Միրզոյան Արոն միասին վերցրած: Նա հայտարարեց, որ Հայաստանն ընդունել է իրենց պահանջները, խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, եւ այն կարող է ստորագրվել: Պետք էր Նիկոլ եւ Միրզոյան Արո չլինել՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Բայրամովը, ինչու է այդպիսի բան ասում, ինչու է դա ասում հենց հիմա: Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք՝ Նիկոլ եւ Միրզոյան Արո:

Թվում էր՝ Բայրամովը շատ էլ մի զարմանալու բան չէր ասել: Դե, արդեն ինչքան ժամանակ է՝ «բանակցում են», ինչ պահանջել՝ ստացել են, ինչ ուզել են՝ տվել են, ու պիտի մի օր էլ վերջ ունենար այդ ամենը: Եվ, ահա, Բայրամովն ասում է, որ «խաղաղության պայմանագիրը» Նիկոլի եւ Միրզոյան Արոյի անդուլ ջանքերի շնորհիվ (նրանք համաձայնել են Ադրբեջանի վերջին 2 պահանջներին) պատրաստ է ստորագրման: Բայց արի ու տես, որ Բայրամովի այդ հայտարարությունը պատճառ դարձավ, որ ՔՊ-ի տունը դառնա հարսանքատուն: Մե ոգեւորություն, մե բան՝ խնամո՜նք եկան, խնամո՜նք… Էլ սինի պար ածել, էլ քավորկինն ո՞ւր ա, հարսի կոշիկները բերեք… Մի անհարմարություն կար միայն՝ խնամիները հարսի տուն էին եկել առանց նախազգուշացնելու: Միրզոյան Արոն կանգնեց, թե՝ սա ի՞նչ բան է, մենք պայմանավորվել էինք համատեղ հայտարարել հարսանիքի մասին… Բա որ Նիկոլը կատաղի՞: Կարճ ասած՝ բոլոր հիմքերը կային Բայրամովի հայտարարության մեջ որոգայթներ տեսնելու եւ նրա հետ եկած հարսանքավորներին հետ ուղարկելու համար, բայց ո՞վ պետք է դա աներ, Նիկո՞լը: Հիշո՞ւմ եք՝ Օստապ Բենդերի առաջին խոսքերը Կորեյկոյի փողերին տիրանալուց հետո՝ կատարվեց ապուշիս երազանքը, հիմա ես միլիոնատեր եմ: Կատարվել էր Նիկոլի երազանքը… Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության փաստաթուղթը կարելի է ստորագրել: Պետք էր այդ կապակցությամբ նախ աչքալուսանք տալ ՔՊ-ին: Թռավ գրասենյակ, լրագրողներին գլխին հավաքեց, թե բա ի՞նչ էիք կարծում, սա մեծ իրադարձություն է, մնացել է փաստաթղթի ստորագրման տեղն ու ժամը որոշենք:
- Ճանապարհ տալո՞ւ եք:
- Այո, տալու ենք: Ամեն ինչ էլ տալու ենք…

Բաքվում մի քիչ սպասեցին, որ Նիկոլն ու Միրզոյան Արոն խաղաղության ելեւէջների մեջ մի լավ տժժան, ու միանգամից միացրին մուղամը… Ասի, չէ՞, որ Բայրամովը միայնակ ավելի խելացի է, քան Նիկոլն ու Միրզոյան Արոն միասին վերցրած: Ուրեմն էս Բայրամովը, հավանաբար հիշելով Նիկոլ Փաշինյանի հանճարեղ հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է «խաղաղության պայմանագիրն» ստորագրել ինչ տեսքով որ կա, իսկ մյուս հարցերը հետո քննարկել, հայտարարեց, որ խաղաղությանը խանգարող բաներ կան դեռ՝ ՀՀ Սահմանադրությունը, Մինսկի խումբը, արցախյան պատերազմների մասնակիցների արտահանձնումը… Թե էլ ինչ կա այդքանից հետո՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ Ադրբեջանը պահանջի նաեւ անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը:
Ասենք նաեւ, որ հորթի պես տրտինգ տվող ՔՊ-շնիկներից առաջինը ուշքի եկավ եւ որոշեց ժողովրդի հետ «շփվել» Նիկոլի աշխատակազմի ղեկավար եւ համատեղության կարգով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հայտարարեց՝ Փաշինյանը մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ՝ բարձր: Ծանրամարտիկների բառապաշարով սա բոլորովին այլ բան է նշանակում՝ ժողովուրդ ջան, Փաշինյանը միանգամից մեծ քաշ է պատվիրել, մնում է, որ ոտքին չգցի, չվախենաք, գլուխներդ՝ բարձր:

Արայիկ Հարությունյանին, սակայն, խորհուրդ կտայի Նիկոլին չդրդել մոտենալ այդ ծանրաձողին (ծաղրաձողին): Մենք շատ լավ գիտենք Նիկոլի՝ թե՛ ծանրություններ բարձրացնելու կարողությունը եւ թե՛ պատասխանատվություն ստանձնելու բնավորությունը: Լավ կլիներ մի քիչ մտածել, թե ինչու հանկարծ Բաքուն նման հայտարարություն արեց եւ ինչ շահեց այդ միակողմանի հայտարարությունից, որի հետեւից դուք սկսեցիք վազել:

Իսկ հիմա խնդրում եմ գրիչ ու թուղթ վերցնել, որպեսզի բան բաց չթողնեք: Եվ, ուրեմն, ստորագրելով այդ թուղթը, Նիկոլը ընդունում է, որ․ 
1. Արցախի դեմ 44-օրյա պատերազմը Ադրբեջանի կողմից ազատագրական պատերազմ էր հայկական զավթիչների դեմ (սա ընդունել է նաեւ Պրահայում)։
2. Արցախում ցեղասպանություն ու հայաթափում չի եղել։
3. 44-օրյա պատերազմում 5 հազար հայորդի հանուն ոչնչի է զոհվել։
4. Այս պահին Ադրբեջանի հսկողության տակ հայտնված ՀՀ սուվերեն տարածքներն ադրբեջանական են։
5. ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անելիք չունի Հայաստանի եւ Ադրբեջանի արանքում։
6. Հայաստանը պետք է հետ քաշի իր դատական հայցերը միջազգային ատյաններից:
Այսքանը նաղդ է: Դե, իսկ ապագայում Նիկոլը ստիպված կլինի, այսպես ասած, բանակցել «խաղաղության պայմանագրին» հակասող մյուս հարցերի, օրինակ՝ Սահմանադրությունը փոխելու, արցախյան պատերազմների հանցագործներին Ադրբեջանին հանձնելու եւ էլի մի քանի մանր-մունր բաների շուրջ:

ՀԳ. Երբեւէ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու է այս ամենն այսքան նման տրագիկոմեդիայի: Պատճառը մեկն է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ այնպես, ինչպես Վլադիմիր Զելենսկին, որեւէ կապ չունի խաղաղության պայմանագրի հետ: Ալիեւն այս հարցով Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ բանակցություն չի վարել: Ալիեւի ուղարկած եւ ոչ մի մեսիջ Նիկոլին ուղղված չէ: Ալիեւի զրուցակիցներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի եւ Միրզոյան Արոյի այս կենսուրախ պահվածքին, ապա կարելի է միանշանակ ասել, որ Բայրամովի հայտարարությունն ընդամենը մի փոքր հետաձգեց ՔՊ-ի եւ հայ ժողովրդի ապահարզանը»:

2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն24 ժամ ջուր չի լինի «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. պարեկների բացահայտումը Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին Պլանային անջատումներ՝ մայիսի 15-ին «Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Բացահայտվել է 130 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Meta-ն մեր տվյալները օգտագործելու՞ է մայիսի 27-ից «Ռեալի» մեկնարկային կազմը Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ խոսնակ Մահացել է Վիլլի Խշտոյանը Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին «Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին Մարիա Չանդիրյանի դստեր 1-ամյակն ու ֆոտոշարքը Դուբայում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայի Հանրապետություն էր մեկնել Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Արտակարգ դեպք Երևանում՝ ուժեղ քամու հետևանքով Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg Եվրոպայի խորհուրդը սկսել է «Պուտինի համար արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Խոշոր ավտովթար. կան վիրավորներ Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում (տեսանյութ)