Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը հասկանում է, որ իրեն այս պահին խաղաղության պայմանագիր պետք չէ». Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ադրբեջանն ուժեղ դիրքերում է և հասկանում է, որ իրեն այս պահին խ աղաղության պայմանագիր պետք չէ։ Ի դեպ, Հայաստանին էլ պետք չէ, ասում եմ՝ ձեռք քաշեք։ «Խաղաղության պայմանագիրը» միայն պարտականություններ է դնում Հայաստանի վրա, Ադրբեջանի վրա ոչ մի պարտականություն չկա»։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը։

«Այդ խաղաղության պայմանագրում չկա ամենակարևորը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են միմյանց սահմանները։ Առանց այդ կետի դա պատերազմի պայմանագիր է»,–ասաց նա։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ իշխանության պնդմամբ՝ գործելու է Ալմա–Աթայի սկզբունքը, Բագրատյանը պատասխանեց.  

«Բա որ Ալմա–Աթայի սկզբունքն է, ինչու՞ են սահմանազատումն ու սահմանագծումը բոլորովին այլ քարտեզով իրականացնում։ Եթե Ալմա–Աթայի սկզբունքն է, ուրեմն պետք է իրականացվեր 1988 թվականի հունվարի 12-ի արարողակարգի համաձայն, որից ՀՀ–ն չգիտես ինչու դավաճանաբար հրաժարվեց։ Հայաստանի այսօրվա իշխանությունը իր երկրի թշնամին է»։

Հրանտ Բագրատյանի խոսքով, «Խաղաղության պայմանագիրը» միայն Հայաստանին է պարտավորեցնում զիջումների գնալ, «միջանցք» տալ, մինչդեռ Ադրբեջանը չունի նման փոխադարձ պարտավորություն։

«Անվերահսկելի ճանապարհի հարց կա, Ադրբեջանը դա ընդունում է որպես միջանցք։ Բայց փոխադարձ ոչինչ չկա, որ օրինակ հայը կարող է Նախիջևանով գնալ Մեղրի»։

«Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ 7 տարվա պաշտոնավարումը արդյունք ունի, դա է պատճառը, որ ցանկանում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։

«Վերջին երկու կետերը նշանակում են, որ մենք դուրս ենք հանում Հայաստանից ռուսներին և երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա և գրավի, ոչ մեկ չխանգարի իրեն։ Դա նաև նշանակում է, որ Իրանի հետ ռազմաքաղաքական պայմանագիր չի ստորագրվի։ Հայցերի հետ կանչումն էլ կրկին ի վնաս Հայաստանի է լինելու։ Հայ–ադրբեջանական երեք պատերազմ է եղել, երեք անգամն էլ Ադրբեջանը նախահարձակ է եղել, ագրեսոր է եղել»,–հավելեց Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջին օրերին ՀՀ ՊՆ հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածում, միջոց են հայերի վրա ճնշումներ գործադրելու և ի ցույց դնելու «Խաղաղության պայամանգրի» անհրաժեշտությունը։

«Ես կասկածում եմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին, ՊՆ–ին, Ալեն Սիմոնյանին, ՔՊ–ական քաղաքական գործիչներին, երբեք չես հասկանում՝ ինչ են ասում»,–հավելեց նա։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին Անձրևի հետևանքով Երևանում հեղեղումներ են