Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան: Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել: «Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում: Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը: Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը: «Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ: Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում: Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու: Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։ Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով: Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է: Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել: Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ իշխանափոխությունից հետո անգամ լավագույն բանակցողին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին շատ բարդ է լինելու իրավիճակ փոխելու իմաստով, քանի որ ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի: «Այսպիսի գործունեությամբ շատ մեծ խնդիրներ են ստեղծում ապագայի համար: Գործող վարչախումբը փորձում է լուծել իր իշխանության պահպանման հարցը, իր իշխանության պահպանումը կապում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա չիրականացնելու հետ: Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականացումը կարող է սպառնալ իրենց իշխանությանը, ի վերջո, ժողովրդին այդքան խաբեցին, արդյունքում՝ այսքան կորուստներ, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Ասացին, որ դրանով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և այլն: Բայց փաստացի այս զիջումներն անում են առաջին հերթին նաև Թուրքիայի պրոտեկտորատ մտնելու և իրենց իշխանությունը երաշխավորելու համար: Սա ստեղծում է շատ դժվար մի կացություն, իրավիճակ հետագայում ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար, որպեսզի կարողանան մեր շահերն առաջ տանել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել, Ադրբեջանի հանդեպ համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական և պատմական Հայաստանների մասին զրույցները, ասում, որ իրական Հայաստան է հիմա կառուցում: Երևի թե իրական Հայաստան կառուցելու համար, նրա կարծիքով, պետք է հրաժարվել պատմական բոլոր արժեքներից, տեսնում ենք ոտնձգություններ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցի և մի շարք այլ կարևոր թեմաների վրա: Ինչո՞վ է վտանգավոր «իրական Հայաստան» կոչվող թեզը: «Վտանգն այն է, որ դադարում ենք լինել ազգային պետություն, «իրական Հայաստան» կոնցեպտը ազգային պետություն չլինելու և պարզապես պետություն, այն էլ՝ թույլ պետություն լինելու մասին է: «Իրական Հայաստանի» նպատակը ձևակերպվում է որպես ժողովրդի բարեկեցության ապահովում, ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական իմաստի վրա, և եթե Հայաստանի ժողովուրդն այդքան էլ չի կարևորում իր ինքնությունը, իր հայ լինելը, իր պատմական հիշողությունը, որովհետև պատմական հիշողության վրա է նաև խարսխված ինքնությունը, ապա լավ ապրելու համար պայմաններ կան, օրինակ՝ արտասահմանում, դրանով խրախուսվում է հայ ժողովրդի արտագաղթը. որոնց մոտ ավելի սուր է դրված ազգային արժանապատվության հարցերը, նրանք պարզապես չեն կարող մնալ այստեղ, դիմանալ: Կարևոր հարցն է՝ ինչո՞ւ ենք ապրում Հայաստանում, ինչո՞ւ պետք է ապրել և արարել Հայաստանում: Եթե ազգային պետություն չէ քո պետությունը, չի շեշտադրում քո ազգային ինքնության պահպանման, զարգացման, հանրահռչակման վրա, մեծ նպատակներ չի դնում, հավաքական նպատակ չի դնում, հրաժարվում է ազգային իղձերից, մեր ժողովրդի մի հատվածից ծննդավայրն են խլել, մեր հայրենիքն են խլել, մեր հայրենիքը վերադարձնելու այդ գաղափարից հրաժարումը, գերլարված, իրար հոշոտող տարածաշրջանում մեզ դարձնում է գառ գայլերի ձեռքին: Արդյունքում մարդկանց մեջ փոխվելու է հոգեբանությունը, ինքնությունը, նրանք ոչ մի դժվարության այլևս չեն դիմակայելու և դժվարությունների պարագայում նախընտրելու են իրականությունից փախչել ը: Վտանգն այն է, որ հիմք է դրվում նյութապաշտ հասարակության ձևավորմանը, որը միջազգային այսպիսի իրադրության պայմաններում չի կարող պահել պետությունը, անընդհատ մասնատվելու է, փոքրանալու է, թուլանալու է և, ի վերջո, ավարտվելու է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանԷրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի Կանադան ևս իր քաղաքացիներին հորդորել է Հայաստանի միջոցով լքել Իրանի տարածքը ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած Ուկրաինան պատրաստ է ցավոտ զիջումների. Չեխիայի նախագահ Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանՆորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Դատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Բքի պատճառով ճանապարհներ են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար․ այլ մանրամասներ Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում Թայվանը կարողացել է համոզել ԹրամփինՀայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի ՍարգսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էրԶինծառայող էր մաhացել․ վարույթով մեղադրյալ կաՄարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն Մեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա ՂահրամանյանՍրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՈղբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոցՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր ԿամենդատյանԵրիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ ԱսրյանԱդրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր ԱվետիսյանՄեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղինՋուր չի լինի երկար ժամանակՈ՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան