Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թ. դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքով:

Յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրակում է մրցույթ՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, ինչն ավարտվում է դեկտեմբերին: Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ տարեկան ծրագրի որոշման մեջ կատարվում է փոփոխություն՝ սահմանվում է ընթացիկ տարվա համար արդյունագործական ձկնորսության չափաքանակ: Վերջին տարիներին (սկսած 2021 թվականից) արդյունագործական որսի տարեկան քանակը գնահատվում է երկու փուլով, արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակները սահմանել երկու անգամ: Յուրաքանչյուր տարի Սևանա լճում ձկան պաշարների ուսումնասիրությունն իրականացվում է տարեկան կտրվածքով և տվյալները ստացվում են տարվա վերջ՝ դեկտեմբերին, ինչը հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ձկան արդյունագործական որսի առաջին փուլի (մինչև սեպտեմբերի 1-ը) չափաքանակ հաստատելու համար։

Միևնույն ժամանակ, ամառային շրջանում իրականացված գիտական հետազոտության տվյալները ձեռք բերելուց հետո սահմանվում են արդյունագործական որսի 2-րդ՝ աշնանային որսաշրջանի չափաքանակները (մինչև նոյեմբերի 15-ը)։ Սա էլ ենթադրում է արդեն ընթացիկ տարում հաստատված որոշման մեջ լրացումների կամ փոփոխությունների իրականացում։ Չափաքանակների հաստատումից հետո որսի գործընթացը սահմանված կարգով իրականացնելու համար տրվում է հայտարարություն, հավաքագրվում են հայտերը, մշակվում և սահմանված կարգով կնքվում է Սևանա լճում արդյունագործական որսի պայմանագրեր, ինչը նույնպես ժամանակատար գործընթաց է: Տարեկան ծրագրի շրջանակներում այս գործընթացն իրականացնելն առաջացնում է խոչընդոտներ նաև բուն որսի իրականացումն իրատեսական ժամկետներում կազմակերպելու տեսանկյունից։ Այդ պատճառով տարեկան ծրագրում միջոցառման կատարման նկարագրում նշվում է, որ դրա կատարումը հնարավոր է ապահովել տարեկան ծրագրի հաստատումից հետո՝ հիմք ընդունելով այդ կետի կատարման համար անհրաժեշտ տվյալների ստացումը։

Օրենսդրական խնդիրներից խուսափելու համար օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետում կատարվել են փոփոխություններ՝ հանելով այդ խնդրահաույց կետը տարեկան ծրագրով սահմանելու պահանջից։ Մասնավորապես առաջարկվող փոփոխությունների համատեքստում օրենքի 15-րդ հոդվածով կառավարության լիազորությունները լրացվել են նոր կետերով:

Նախագծով առաջարկվում է Սևանա լճում յուրաքանչյուր տարվա համար սահմանել ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Նախագծի ընդունման արդյունքում նաև կհեշտացվի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին Անձրևի հետևանքով Երևանում հեղեղումներ են Հռոմում ես Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը. Կայա Կալաս