Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան

ԲԼՈԳ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում, և այս գործում Նիկոլը խաղի մեջ է մտցրել իր ողջ զինանոցը՝ քարոզչությունը համապատասխան մակարդակի վրա պահելու համար։ Երեկ Արսեն Թորոսյանը հպարտորեն հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են իրենց տնային աշխատանքը՝ կապված խաղաղության պայմանագրի հետ»։

Նախ, սկսենք կարևոր մի բաղադրիչից. երբ անընդհատ օգտագործվում է «խաղաղության պայմանագիր» եզրույթը, մարդկանց ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է որպես միակողմանի և անփոփոխ իրողություն։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը մեթոդապես շահարկում և տիրաժավորում է անհրաժեշտ թեզերը, որոնք պետք է համապատասխան ազդեցություն ունենան հանրային հոգեբանության վրա։ Նիկոլն ու իր միջազգային տերերը փայլուն հասկանում են, թե ինչ մեթոդներով կարելի է հասնել հասարակության ուղեղի դեգրադացմանը, ուստի շարունակաբար իրականացնում են այս քարոզչական ծրագրի լայնածավալ իրականացումը։

Հիմա անդրադառնանք Թորոսյանի մեկ այլ հայտարարությանն այն մասին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթի ստորագրումից հետո, կբացեն դեսպանատներ»։ Համաձայնեք՝ բավական «հեռանկարային» և «տպավորիչ» պատկեր ենք ունենալու, երբ Հայաստանում տեղակայվի Ադրբեջանի դրոշը, ադրբեջանցի պաշտոնյաներին ընդունեն ժպիտներով, նրանք մասնակցեն պետական միջոցառումների, խոնարհվեն հուշարձանների առաջ, պաշտոնական ճաշկերույթներ կազմակերպեն, և այս ամենի ֆոնին բոլորը կմոռանան 120,000 տեղահանված հայերին, որոնց նույն այդ պետությունը 10 ամիս սովի մատնեց, ապա հայրենազրկեց։ Կմոռանան հարյուրավոր պղծված եկեղեցիները, ավերված գերեզմանները, կոտորված ու նվաստացված մարդկանց։

Այս «խաղաղության» քարոզչական ֆոնին հատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդեն երրորդ օրն է տարածում կեղծ լուրեր, թե «հայկական ԶՈՒ-ն ռմբակոծում է իր դիրքերը», այդպիսով ստեղծելով «լեգիտիմ» պատճառ՝ սահմանին գործողություններ սկսելու համար։ Իշխանության քարոզիչները առավոտից-իրիկուն «խաղաղության» մասին են ավետում, բայց «գետնի վրա» իրավիճակը լրիվ այլ է։

Ի դեպ, քչերն ուշադրություն դարձրեցին, թե ինչ ձևակերպում էր օգտագործել Գերմանիայի ԱԳՆ-ն «խաղաղության գործընթացի ավարտի» շնորհավորական ուղերձում. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի ԽԻԶԱԽ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին»։ Նկատեցի՞ք՝ «խիզախ քայլ»։ Սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, քանի որ, ըստ էության, գերմանացի պաշտոնյան բացահայտ մատնանշում է հայկական կողմի միակողմանի զիջողական կեցվածքը, որը ոչ թե սկզբունքային դիրքորոշում է, այլ անատամ, հնազանդվող և ազգային շահերից զուրկ քաղաքականություն։
Այժմ իշխանությունները զբաղված են հանրային մտածողության մշակումով՝ համոզելով, որ «ուր որ է՝ փաստաթուղթ ենք ստորագրում», մինչդեռ սահմանին հակառակ պատկերն է՝ լարվածություն, սադրանքներ, նոր պատերազմի սպառնալիք։ Իսկ հասարակության մի հատված շարունակում է անտարբեր հետևել գործընթացին, մտածելով հերթական երեկույթի կամ հավաքույթի մասին, թքած Հայրենիքի վրա։

Ասեմ, 1915-ին էլ Պոլսում էին խնջույքներ կազմակերպվում, նարդու շուրջ ջերմ քննարկումներ անում, պոկերի սեղանների մոտ շամպայն խմում, կենացներ ասում, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կոտորում էին իրենց ազգակիցներին, թալանում, բռնաբարում, ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։

Թուրքական դիվանագիտությունն ու մարտավարությունը չի փոխվել։ Փոխվել եք դուք, երբ հլու-հնազանդ կատարում եք թուրքական օրակարգի բոլոր կետերը։
 
Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն ՄարուքյանՀանդիպել են Հայաստանի ազգային հավաքականի ներկա և նախկին գլխավոր մարզիչները Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները Երևան-Գյումրի ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 12-ին Ազգերի լիգա 2026/27. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններովէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՀենրիխ Մխիթարյանը՝ լավագույն տասնյակում Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մելանիա Թրամփի շնորհիվ ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաների ևս մի խումբ վերամիավորվել է իրենց ընտանիքների հետ. Սպիտակ տուն Կաթողիկոսի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարություն Դուք սխալ ճանապարհի վրա եք․ Օրբանը՝ Զելենսկուն Հայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս ԱնանիկյանՇրջակա միջավայրի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջման. Ֆիդան Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին