Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։

Մինչ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ կպարզեին դեպքի վայրը, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Խազախեթյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի գլխավորությամբ պարզում են, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հասցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հովհաննես Մանուկյանը և կրտսեր պարեկ Դավիթ Թահմիզյանը։

Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են այնտեղ արնանման հետքեր, դանակ և ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ով նույնպես անչափահաս է։

Այն, որ Լոռու մարզում քրեական իրավիճակը չի հանդարտվում և շարունակում է մնալ լուրջ անհանգստություն տեղացիների համար, գաղտնիք չէ, իսկ մինչ երեկվանից  համացանցում անարգանքի սյունին են գամում Լոռու մարզի քրեական ոստիկաններին արցախցի երիտասարդին խոշտանգելու չեղած հանցագործությունը իր վրա վերցնելու համար, հերթական այս դեպքը ցնցել է ողջ Սպիտակը։ Քաղաքացիները իրենց դժգոհությունն էին հայտնում, որ տեղի ոստիկանությունը այլևս չի տիրապետում օպերատիվ իրավիճակին, իսկ քրեական ոստիկանությունն էլ չի կարողանում կամ չի փորձոմ և ցանկանում ակտիվ աշխատանքներ կատարել հանցագործություների կանխման ու բացահայտման ուղղությամբ և այն խնդիրը, որ Լոռու մարզը հավակնում է նորից դառնալ քրեական անվերահսկելի մարզ, պետք է մտահոգի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։

Լուսանկարներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի վարչության պետ Խորեն Բարխոյանն է և ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՆախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ Հրդեհ է բռնկվել երեք տների տանիքներում Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըԻրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար Մեկնարկել է Փաշինյան–Վենս առանձնազրույցը «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք Չալաբյան«Բարսելոնայի» նախագահը հեռացել է պաշտոնից Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բախվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» Արհեստական բանականությունը վիրաբուժության մեջ՝ նոր վտանգներ և մտահոգություններ Մառախուղ, ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ հանրապետությունում ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան Այսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակ «Համահայկական ճակատ»ՇարժումՀայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Ի՞նչ կարող է ասել մարդու մասին նրա քթի ձևըՎենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանԽաղահրապարակի մակերեսները քաղցկեղածին են ճանաչվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանԷփշթեյնի ֆայլերում նրա մաhվան մասին փաստաթուղթ են գտել մարմինը հայտնաբերելուց մեկ օր առաջ Ներդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունԼիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Նախիջևանը նոր վարչապետ ունի Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը․ Թանդիլյանը՝ Վենսին 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՉինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԽորհուրդ է տրվում չուտել հում մրգեր այս շրջանում․ զգուշացումԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանԻրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 9-ից 13-ը Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Տզեր՝ ալյուրի մեջ