Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը, որը մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
Պարզվել է նաև, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հեսցեից՝ ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։
Դեպքի վայր ժամանած քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, դանակ, ունեն կասկածներ, որ այն հանցագործության գործիքն է։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է իրավապահներին, որը նույնպես անչափահաս է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































