Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: Մյուս կողմից՝ հերթական մեղադրանքն էր հնչել Արցախի իշխանությունների հասցեին, թե արցախցիներն իրենց «ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով» են կորցրել իրենց հայրենիքը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե խոսելու լինենք ապաշնորհ կառավարումից, ապա Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել: «Նրանք այդ հարցում ամենավերին նշաձողն են զբաղեցնում՝ հաշվի առնելով իրենց իրարամերժ հայտարարությունները: Իրենց սխալ կամ, ինչու չէ, միտումնավոր վարած դիվանագիտության հետևանքով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այն հայաթափվեց: Այդքանից հետո, իրենց ձեռագրի համաձայն, առ այսօր իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա, միշտ մեղավորներ են փնտրում, նորանոր մեղավորներ նշանակում: Դա իրենց ձեռագիրն է, որն արդեն տարբեր հարթակներում փաստվել է:

Բոլորս գիտենք, որ Արցախում կատարվածի հարցում Նիկոլ Փաշինյանը և իր խունտայի ներկայացուցիչները միշտ փորձում են մեղքը բարդել արցախցիների վրա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել է՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան կախված են մեկ մարդուց, և այդ մարդն ինքն է: Այսօր փորձում են նոր մեղավորներ նշանակել, որպեսզի իրենց մտածածով ապագայում օրենքի առաջ պատասխանատվություն չկրեն: Բայց գալու է ազգային իշխանություն, ու այդ ժամանակ կլինեն իրական գնահատականներ, թե ում հայտարարությունների և գործունեության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց: Լինելով ի պաշտոնե բանակցողի աթոռին՝ հայտարարում են, որ չեն կարող բանակցել, ապա ինչո՞ւ են զբաղեցնում այդ աթոռները, եթե չեն կարողանում բանակցել և հայի շահն առաջ տանել: Իրենց անկարողությունն է պատճառը, որ այսօր չի խոսվում արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Բոլորիս խնդիրն է օր առաջ ազատվել այս անկարող իշխանություններից»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Կայծակի հուժկու հարված Գագարին գյուղում. Գագիկ Սուրենյան Մերձավանի ուսուցչուհուն իմ ընտանիքի կողմից նվիրում եմ 1000 դոլար. շոումեն Արամ Մելիքյան«ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանՊատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ․ նոր մանրամասներ` ՆԳՆ-ից Ukrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը ԲՏԱ նախարարը` 2-ամյա երեխային իդենտիֆիկացնելու մասինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ ԿոստանյանԻշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան Կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար. մանրամասներ «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն24 ժամ ջուր չի լինի «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»