Երևան, 01.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ: Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում: Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար: Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:

Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները: «Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային: Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ: Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում: Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:

Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո: Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ: Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը: Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ:

Դենացիֆիկացիան...

Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը: Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:

Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին: Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...

Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից: Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:

Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեռախոսը լեռներում կորցրած ուսանողին չորս օրում երկու անգամ փրկել են 2025 թվականի առաջին եռամսյակում ոստիկանության 187 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել Ռուբինյանց փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Լույս չի լինելու․ հասցեներ «Ամենածանր պահն այն էր, երբ տատիկս ինձ չճանաչեց, մոտեցա նրա անկողնուն, տեսա աչքեր, որոնք ինձ ծանոթ չէին». Մարջան Ավետիսյան Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնին առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Պարա հոկեյի հայկական ֆեդերացիայի հավաքականը Այսօր ջազի միջազգային օրն է․ ինչպե՞ս է օրը նշվում Երևանում 43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox»-ին. կա վիրավոր 1 զոհ, 4 վիրավոր․ տեսախցիկը ֆիքսել է Գյումրիում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը (տեսանյութ) +27. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի դեմ Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Բացահայտվել է 85 հանցագործություն․ Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում «Իրական Հայաստանում» այլեւս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգվելն է քրեորեն դատապարտելի արարք․ Խամոյան Արցախի հարցը գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար Իշխանությունը թող 150 պայմանական թալանչի արցախցուն բռնի, նստեցնի, ոչ թե այդ ամենը տարածի 150 հազարի վրա․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունՔո կյանքը շարունակում ա ծաղկել իմ մեջ Պապ․ Ռոզա Դավթյանը նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել Հզոր փոթորիկը ԱՄՆ մի քանի նահանգներում կես միլիոն մարդու թողել է առանց էլեկտրաէներգիայի, զոհվել է երեք մարդ Թուրքական դատարանը Էրդողանին վիրավորելու համար շվեդ լրագրողին դատապարտել է 11 ամսվա ազատազրկման Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է․ Վարդան Օսկանյան Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը. Իլհամ Ալիև Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են ՌԴ-ն ԱՄՆ-ին հաղորդում է ռազմավարական ռիսկերը նվազեցնելուն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը. Շոյգու Եվրահանձնաժողովը զգուշացրել է Վուչիչին Վահագն Խաչատուրյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը «Կոշի» բանտում Փաշինյանի հետ կալանք կրած անձը 15 տարի անց՝ ազատության մեջ. ինչ են խոսել Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան «Կորեայի ձոր»-ում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին Արմեն Դանիելյանն ազատվել է Հնդկաստանը և Պակիստանը քննարկել են սահմանային հրադադարի խախտումները Աբովյան քաղաքում մեքենա է այրվել Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգըՎիճակը ծանր է, ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը ինֆարկտ է տարել․ մանրամասներ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից Դիտորդական առաքելությունը «ՀայաՔվեի» կարևոր տարրերից է Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում. այն դարձել է ոչ շահագործելի YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին​ ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբnրկաների» մեջ և խեղում պետականության արժեքը. Արման Թաթոյան Կարևոր՝ առաջին դասարանցիների ծնողների համար Դեպի խաղաղություն միակ ճանապարհը Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների պարտությունն է. Զելենսկու գրասենյակ Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց