Երևան, 30.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։

«Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։

«Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ»,–նշել է Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած Հայասըանը հայտարարել է  Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին,  վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։

«Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:  Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»,–հավելել է նախարարը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Պետդուման Զելենսկու հրադադարի մասին հայտարարությունը բլեֆ է անվանել Յամալը նշել է «Ինտերում» իր սիրելի խաղացողներին Աղջիկը շան կծելուց հետո վարակվել է կատաղությամբ․ Հնդկաստան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել Վայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող պատանուն Լոռու մարզում բնակարանային խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի հրացան Շվեդիայում վարսավիրանոցներից մեկում կրակոցներ են հնչել. զոհվել է երեք մարդ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոք են ներկայացրել դատավորների կազմի դեմ +27 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Պատշգամբում խաղալիս երեխան հանկարծակի կորցրել է հավասարակշռությունը և ընկել․ Թուրքիա Կարեն Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը Երիտասարդների մոտ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել Հայտնի է, թե ով կգլխավորի «Ռեալ Մադրիդն» ակումբային ԱԱ-ում Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Մայիսի մեկից միասնական երթուղային ցանցի սակագների փոփոխություն կլինի՞. մանրամասներ Երեկ պատիվ ունեցա հյուրընկալվելու Կարեն Դեմիրճյանի թանգարանում. Թաթոյան «Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին»Միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի «21-րդ դարի ամենաուժեղը». ապրիլի վերջին ուժեղ ձյուն է տեղացել, քաղաքը ծածկվել է ձնաբքով. ՌԴ Իրանում կրկին խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների․ Լավրով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International 20.000.000 դրամ մրցանակային ֆոնդով ռեալիթի շոու՝ առաջին անգամ Հայաստանում Սահմանապահ զորքերի զինծառայողի մաhվան դեպքով կա 1 ձերբակալված․ նոր մանրամասներ Արման Ծառուկյանը Դուբայում մենամարտ կանցկացնի Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը «Ես եմ ուզել, որ ինձ փողոցում ճանաչեն, որ լեփ -լեցուն դահլիճներն ինձ ծափահարեն, մարդիկ ինձ տեսնեն, լուսանկարվեն». Ռաֆայել Երանոսյան Այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. փաստաբան Հերթական դատապարտյալն է մաhացել․ ինչ է կատարվել բանտում Հայաստանում կայացել է խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ համաժողով Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչՈղբերգական վթար՝ Սյունիքում, բախվել են «Lexus», «Renault» ու «ՎԱԶ 21021», 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Shamshyan Սարսափելի դեպք, շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկել, պայքարում են կյանքի համար․ Shamshyan Թրամփի խորհրդականները պատրաստվում են հնարավոր իմպիչմենտի Հրազդանի կիրճում կորած անչափահաս աղջկան չեն գտել․ ի՞նչ է հայտնի Ուկրաինան շուտով կջախջախվի, ես փրկում եմ այս երկիրը․ Թրամփ Մաhացու վթար Գյումրիում․ պաշտոնական մանրամասներ ՓԾ մեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպքից Արագածոտնում միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, տրանսպորտն առայժմ կգործի նախկինի պես Մինչև 18 տարեկան տղաների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. նոր նախաձեռնություն «Նեմեսիսը» ոչ թե մարդասպանություն էր, այլ արժանապատվություն. Արսեն Գրիգորյան Ապրիլի 24-ը հիշեցրեց` ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում. Դավիթ Սարգսյան Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի 5-րդ հարկում Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում