Yerevan, 15.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։

«Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։ Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ»,–ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։

«Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի  տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ»,–նշել է Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած Հայասըանը հայտարարել է  Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին,  վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։

«Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:  Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը»,–հավելել է նախարարը։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and EBRD sign two loan facilities totaling US$ 8 million to support MSMEs and green projects Armenia Featured in Wizz Air’s Special Magazine Edition Ameriabank partners with EBRD to support Armenian businesses through RSF frameworkOne of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City