Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ. Թաթոյան

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր Էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրա մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը:

Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն):

Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է:

Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ, Տիգրանին կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության:

Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն:

Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները: Պետք է պարզել` արդյոք Տիգրանի մատնանշած ոստիկանները գործել են վերադասների, ասենք, հանձնարարությամբ կամ թույլտվությամբ:

Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները:

Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն:

Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում:

Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը:

Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են:

Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել:

Այլ գործերի հետ համեմատությամբ` խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես` ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն:

Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել:

Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան:

Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում:

Ըն որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»,- գրել է նա:

Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Ինչ կարելի է և ինչ չի կարելի անել Զատիկին 36 ժամ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին Իլոն Մասկի ընկերությանը դատի են տվել ԶԼՄ-ները հաշվել են ուկրաինական պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավային արշիպելագում Իրական Հայաստանում ես ամաչում եմ խաղաղությունից խոսել, որովհետև դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». կիրանցի երիտասարդ «Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին20-րդ դարի 3 հայ հանճարներից մեկը․ ո՞վ է Դանիել Վարուժան հանճարը Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան Շղթայական ավտովթար` Արգավանդում ՊՍԺ-ն ուժեղ էր «Հավրից» (տեսանյութ) Թուրքիայում բողոքի ցույցերին մասնակցելու համար մոտ 200 ուսանողների և լրագրողների են դատում Վթար Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած Զատիկի զինադադարը մեկնարկեց․ ի՞նչ են մեկնաբանում կողմերը Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված օտարերկրացուն Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախեց մրցակցին՝ 14:1 հաշվով «Բարսելոնան» հաղթեց «Սելտային»՝ 4:3 (տեսանյութ) Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում (տեսանյութ) Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին «Հիշում եմ և պահանջում». ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023թ. բռնագաղթին «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին. Hetq.am Կոնգոյում նավ է խորտակվել. մոտ 150 մարդ զոհվել է, ավելի քան 100 հոգի անհետ կորել է Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնումներն ԱՄՆ-ից Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է զեկուցի իրեն Սահմանադրության փոփոխությունների բնույթի մասին Բրիտանացի հայտնի երգիչ Ed Sheeran-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել հայ երգիչ Անդիի մասնակցությամբ Հայտարարվել է եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ․ ՌԴ Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը (տեսանյութ) Զատիկի տոնին ե՞րբ ներկել ձունԱյսօր Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 54 տարեկան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Ռուսաստանը ողջունում է ԱՄՆ-Իրան բանակցությունները Երուսաղեմում վառել են Սուրբ կրակը Արարատում մեքենան ընկել է ջրանցքը․ մանրամասներ Երկրաշարժ է եղել Ադրբեջանում Վաղը Հարության տոնն է. ո՞րն է օրվա խորհուրդը Ջրանջատում մարզում՝ 36 ժամով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով