Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիևը շարունակում է պահանջել Տիգրանաշենը․ ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ստատուսներով խնդրում է Ալիևին ստորագրել «խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, Ալիևն էլ չի հրաժարվում իր պահանջներից։

Մասնավորաբար, Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքից, ո՛չ Սահմանադրության փոփոխության պահանջից, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու իր ծրագրերից և ո՛չ էլ անկլավների թեմայից։ Ինչպես գրեց մամուլը՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե «Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, որոնց թվում նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված»: 

Ի՞նչ են մտածում տիգրանաշենցիները, ի՞նչ իրավիճակ է Տիգրանաշենում՝ նորից թափ առած այս անհանգստացնող լուրերի ֆոնին. MediaHub-ը զրուցեց Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերի վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի հետ:

«Այժմ Տիգրանաշենում եմ գտնվում, ու ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդը, կարելի է ասել, նման խոսակցությունների ուշադրություն չի դարձնում, քանի որ ամեն ինչ իր հունով գնում է»,- նշեց Ստեփանյանը։

Հարցին, թե արդյո՞ք այս կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին հանգիստ մթնոլորտ է Տիգրանաշենում, մեզ զրուցակիցը պատասխանեց․ «Տիգրանաշենը սահմանից որոշակի չափով հեռու է, անմիջապես սահմանին կից չէ, հանգիստ է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ես համայնքում վերաբերվում Տիգրանաշենը հանձնելու մասին լուրերին, Լյուդվիգ Ստեփանյանն ասաց․ «Տիգրանաշենի մասին տարբեր տեսակի ու բովանդակության նյութեր գրում է միայն մամուլը։ Իրականությունն այլ է։ Բանն այն է, որ մեզ մոտ ոչինչ չի փոխվում, ժողովուրդը, մեծ հաշվով, ուշադրություն չի դարձնում: Ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց օրակարգով ապրում են, պտտվող լուրերը վաղուց են, ու արդեն սովորական են դարձել, մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում»։

Բնականաբար հարցին, թե արդյոք տիգրանաշենցիները  դիտարկում են գյուղը լքելու տարբերակը, մեր զրուցակիցը նշեց՝ ոչինչ չի փոխվել, ապա ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ ամենը նորմալ է։

Հիշեցնենք, Ալիևի օգնականը, օրերս խոսելով անկլավների մասին, նշել է, որ Հայաստանը «պետք է Ադրբեջանին վերադարձնի» նաև Սադարակի շրջանի Քարքի (Տիգրանաշեն) գյուղը։ 

Նշենք, որ ինչպես գրել էր մամուլը, ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը դեռ  2023 թվականի մայիսի 22-ին հրապարակային ասել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։

B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն Մենք երկու անգամ nչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը․ Թրամփ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան Հակաuանիտարական վիճակ է Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ Իրանը հերթական հարված է հասցրել Իսրայելին՝ գերծանր հրթիռներով Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հարձակումը Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հավանաբար ողջ է, բայց վիրավոր․ Թրամփ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհվել է 773 մարդ, վիրшվորվել՝ 1,933-ը Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրավոր Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանԲայրամովը զանգահարել է Ֆիդանին Հարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանՆիկլաս Զյուլեն և Սալիհ Օզջանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Դորտմունդի «Բորուսիայից» Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Wildberries-ի հիմնադիրը հարստության աճի առումով գերազանցել է գրեթե բոլոր ռուս տղամարդ միլիարդատերերին Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԲազում գյուղում «Nissan Tiida»-ն բախվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes»-ին․ կան վիրավորներ Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով. հանրային քննարկում Իրանը գործարկել է Իսրայելի վրա հարձակումների 45-րդ ալիքը Վրաստանում երկրում ստեղծված իրավիճակի մասին ԵԱՀԿ-ի զեկույցը բացարձակ զառանցանք են անվանել Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԱՄԷ-ն հրամայել է փակել Դուբայում գտնվող իրանական հիվանդանոցը, դպրոցները և այլ հաստատություններ ԿԸՀ-ն պարզաբանել է ՝ ովքեր ունեն ընտրելու իրավունք Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «Կինոմոսկվա»-ում Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԶելենսկին՝ ՌԴ-ի նկատմամբ նավթային պատժամիջոցների ժամանակավոր վերացման մասին. «Դա, անշուշտ, չի նպաստում խաղաղությանը» Նախագահը ՍԴ դատավորի թեկնածություն է առաջադրել Դուբայում կրկին պայթյուն է հնչել Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է զորքերի դուրսբերման մասին Իրաքից Այս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ Կարապետյան