Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ չեն դեպքերը, երբ որևէ քաղաքական գործիչ սկսում է թիրախավորել այս կամ այն լրագրողին կամ լրատվամիջոցին՝ կապված վերջիններիս գործունեության հետ, որը, մեղմ ասած, լավ լույսի ներքո չի ներկայացնում տվյալ գորչի կամ նրա հետ կապված քաղաքական ուժի գործունեությունը։ Նույնը կարելի է ասել նաև տարբեր պետական կառույցների պարագայում։

Վերջին շրջանում ԶԼՄ-ների հրապարակումներից «դժգոհության» ձայներ են լսվու նաև բնապահպանական ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների կողմից։ Նման «նեղսրտումների» պատճառ են հանդիսացել ի մասնավորի չեխական «Առնիկա» ՀԿ-ի վերաբերյալ վերջին շրջանում հրապարակված հոդվածները։ Օրինակ՝ «Քիմիական անվտանգության կոալիցիան», որի անդամները մեզ հայտնի նույն բնապահպանական ՀԿ-ներն են, մի երկարաշունչ հայտարարություն է արել, որտեղ ուշագրավ է հատկապես մի ձևակերպում. «...անտեսում են այն փաստը, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ընտրել է եվրաինտեգրման ուղին և ջանքեր է գործադրում կանոնակարգերը մոտեցնելու եվրոպական քաղաքականությանը, որը պահանջում է թափանցիկություն և հաշվետվողականություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում»։

Այն, որ Ադրբեջանը անսահման հեռու է ժողովրդավարությունից, չի էլ քննարկվում: Բայց հետաքրքիր է, որ փաստորեն չեխական «Առնիկան» մեզ մոտ ուսումնասիրություններ է անում, քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Չեխիայի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ նույնպես առաջնորդվում է այդ սկզբունքով։

Մի փոքր դիտարկենք Չեխիայի և ոչ ժողովրդավարական Ադրբեջանի վերջին շրջանի հարաբերությունները։ Մարտի սկզբին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրը նշել է, որ «վստահելի էներգետիկ գործընկերությունը և համագործակցությունը մնում են ԵՄ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև Չեխիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հիմնաքարը»: Չեխիայի վարչապետն անցած տարի հանդիպել է Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, Չեխիայի խորհրդարանի ղեկավարն էլ մի քանի անգամ եղել է Բաքվում։ Էլ ավելի ակտիվ են մշակութային կապերը. անցած տարվա նոյեմբերին Պրահայում բացվել է Ադրբեջանի տունը, անցկացվել են ադրբեջանցի գործիչների մշակութային երեկոներ, արվեստի ցուցահանդեսներ։ Իսկ 2024 թ. հոկտեմբերին Պրահայում անցկացվել են ֆոտոցուցահանդեսներ, որոնք նվիրված էին Ադրբեջանում Հայաստանի կողմից տեղադրված ականների զոհերին։

Իսկ Հայաստանին բաժին է հասել միայն «Առնիկան», որը երկար տարիներ մեր համայնքներին փորձում է «փրկել» հանքարդյունաբերական ոլորտից։

Մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած բնապահպանական հայցերի մասին վերոնշյալ կոալիցիան և նրա անդամ ՀԿ-ները երբևէ դիրքորոշումներ չեն հայտնել, ու միայն օտարերկրյա կազմակերպության գործունեության իրական դրդապատճառները բացահայտել փորձող ԶԼՄներն են «ստիպել» միավորվել հայրենյաց բնապահպաններին, ինչը ևս մեկ անգամ լուրջ կասկածի տեղիք է տալիս ինչպես «Առնիկայի», այնպես էլ հայաստանյան որոշ բնապահպանների գործունեության իրական նպատակների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Գորիսի դրամատիկական թատրոնը միջազգային փառատոնում արժանացել է դիպլոմի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. պարեկների բացահայտումը Ուշադրություն․ հորդառատ անձրևներ, կարկուտ է սպասվում Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին Պլանային անջատումներ՝ մայիսի 15-ին «Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է Յոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Բացահայտվել է 130 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Meta-ն մեր տվյալները օգտագործելու՞ է մայիսի 27-ից «Ռեալի» մեկնարկային կազմը Միացյալ Նահանգները և Կատարը 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլարի գործարք են կնքել Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում․ հայտարարություն «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները. ԱԳՆ խոսնակ Մահացել է Վիլլի Խշտոյանը Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին «Հնդկաստանում «Միսս Աշխարհ» մրցույթը վերածվել է իսկական մշակութային տոնախմբության». Ադրինե Աճեմյանը նոր կադրեր է հրապարակել «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Ֆլորիան Վիրցին Մարիա Չանդիրյանի դստեր 1-ամյակն ու ֆոտոշարքը Դուբայում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայի Հանրապետություն էր մեկնել Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Արտակարգ դեպք Երևանում՝ ուժեղ քամու հետևանքով Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg Եվրոպայի խորհուրդը սկսել է «Պուտինի համար արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Խոշոր ավտովթար. կան վիրավորներ Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Ուժեղ կարկուտ՝ Արմավիրի մարզում (տեսանյութ) Զինծառայող էր մահացել. նոր մանրամասներ «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. կա վիրավոր Բերդ քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. կա 4 վիրավոր «Անձրևաջուրն անմիջապես լցվեց մեր հայաթ, հետո պադվալ». Քաղցրաշենի բնակիչը՝ հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքների մասին ՆԳՆ-ն ստուգել է գնչուների և այլ վարկածներ. ի՞նչ է հայտնի փոքրիկ Տիգրանի որոնումներից ՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ