Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։

Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։ Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։ Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։

Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։ Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։

Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։ Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։

Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։ Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։

Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին Վերջ ապրիլյան ամռանը. օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴ 2025 թ. Ռուսաստանը կվերանայի իր միգրացիոն քաղաքականության որոշ ասպեկտներ. ի՞նչ է սպասվում օտարերկրացիներին Արտակարգ դեպք՝ Երևանում Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի Շրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հրապարակում է կատարել (լուսանկար) Հայտնի է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը․ ԱԱԾ-ն մանրամասնում է Մհեր Օհանյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ) Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՀասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» գրքի trailer-ում Թադևոսի ձայնը կկրկնօրինակի Դավիթ Հակոբյանը. Ռուբեն Եսայանը մանրամասներ է հայտնել Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՀայտնի են Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի գները Սյունիքում ականի պայթյունից սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ) Խոշոր վթար, «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի, ապա կոտրել էլեկտրասյուն և արգելապատնեշներ․ Shamshyan Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ՄԱԿ-ը սպառել է Գազայում պարենի պաշարները ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանԵրգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին 23-ամյա վարորդը բախվել է էլեկտրական սյանը և մահացել․ ոստիկանություն Շոկային դավադրություն․ Ջասթին Բիբերի դեմ մահափորձ է արվել Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Համատեղ քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանի հետ․ Ալիև Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասինԱմոթի ապրիլի 24 էր և ՛ միջազգային ճանաչման, և ՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և ՛ հոգեբանական իրավիճակի. Աշոտյան Ավտոբուսի վարորդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Առաջիկա օրերին կրկին անձրև է սպասվում Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.amLife-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացել Էրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն է Մայիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ավստրալիան ընդլայնում արևային վահանակների արտադրությունը