Երևան, 20.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխանի միջոցով կարող եք ծանոթանալ փոխհատուցումից օգտվելու ընթացակարգին և քայլերի հաջորդականությանը։

Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվի Հայաստանում կամ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, մասնավորապես, ֆիզիկական անձի ընտանիքը, տունը կամ բնակարանը, մասնագիտական կամ այլ գործունեության հիմնական վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող անձինք:

Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․

Հայաստանում գործող մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում (2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։

Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի և մարզադպրոցներում, արտադպրոցական կազմակերպություններում, կենտրոններում, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:

ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։

5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում. փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Ինչպես պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ։

Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում.

Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ և դրա դիմաց կատարել եք վճարում(2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով):

Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար 2024 և 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։

Որքան է կազմում փոխհատուցման գումարը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100 000 դրամ։
Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը կազմում է տարեկան 100 000 դրամ:

Ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)։

Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը
Եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացրեք դիմում և մինչև երրորդ աշխատանքային օրը հետ ստացեք սոցիալական ծախսի համար վճարված գումարները։ Դիմումի ներկայացման քայլերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կառավարությունը հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ ծրագրից օգտվելու պայմաններին։

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Վան»-ին Թուրքիայի հետախուզության ղեկավարը բանակցել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետՔենիայի մայրաքաղաքում առյուծը 14-ամյա աղջկա է հոշոտել Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում. Գագիկ ԾառուկյանՀրդեհի հետևանքով հինգ երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվելԲոյարսկուն արգելել են բեմ բարձրանալՀրվ. Կովկասը ռազմավարական նշանակություն ունի, ԵԱՀԿ-ն շարունակելու է նպաստել խաղաղության առաջմղմանը. Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնելԻնքնաթիռ է կործանվել. կան զոհեր «Ինձ պատասխանում է աչքերով»․ Սիմոնյանը խոսել է Տիգրան Քեոսայանի վիճակի մասին Ռոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին Բրիտանացի շոկոլադագործները ներկայացրել են աշխարհում ամենամեծ Cadbury Creme շոկոլադե ձունՀամայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին Սուրբ Զատկի առթիվ Չինաստանում ռոբոտները մարդկանց հետ մասնակցել են կիսամարաթոնի (լուսանկարներ) Չինաստանում փորձարվել է ոչ միջուկային ջրածնային ռումբ Մեծ Բրիտանիայի թագավորը Մակրոնին այցի հրավեր է ուղարկել՝ Թրամփի այցից ամիսներ առաջՀրաձգություն Ֆրանկֆուրտին մերձակա հանգստավայրում. երկու մարդ է զոհվել Լուկաշենկոն Զատկի տոնի իր ելույթում սպառնացել է «կարգուկանոն հաստատել» ԲելառուսումՀրազդան-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվելով հայտնվել է գետի ափին. կա տուժած«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է Ծանրամարտի ԵԱ․ Աղանյանն ու Պետրոսյանը որևէ մեդալ չեն նվաճել Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ Զատկի զինադադարից հոտո Ուկրաինայի ԶՈՒ-ն 444 անգամ գնդակոծել է ռուսական բանակի դիրքերը. կան զոհեր և վիրավորներ Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Այսօր, մեր հերոս պապերի հաղթանակի անմահացնող հուշարձանները վերականգնելու ծրագրի շրջանակներում, այցելեցի Փարաքար համայնք. Մհեր ԱվետիսյանԱղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան «Nissan»-ը Պռոշյան գյուղում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Առավոտյան ժամը 10-ից ավելացել են ռուսական հրետшկnծnւթյունները. Զելենսկի 16-ամյա զոհ, 2 վիրավորԱվտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր Չելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում Հրդեհ փայտե տնակում Սպասում էի այդ պահին․ Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր Կարելի՞ է Զատկի տոնին այցելել հանգուցյալի գերեզմանին «Թշնամին կրակել է Խոզնավարի ուղղությամբ»․ Արթուր Գրիգորյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վթարային ջրանջատումներ ապրիլի 22/23-ին. հասցեներ Մայր տաճարում մատուցվում է Սուրբ Հարության հայրապետական պատարագ Ողբերգական դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»36 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ կարելի է և ի՞նչ չի կարելի անել Զատիկին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոն»-ին․ այլ արդյունքներ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան