Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից։
Իր խոսքում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը նշել է, որ տեղյակ է թաղամասում առկա աղբահանության խնդիրներին, հատկապես, որ չեն թույլատրում փողոցի հատվածում աղբարկղներ տեղադրել։
Մարտուն Գրիգորյանը բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ իրենք այդ հարցի լուծման հետ կապված ունեն շատ հստակ ծրագիր։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ մանկապարտեզները դառնալու են անվճար, Մարտուն Գրիգորյանը շեշտել է, որ նման որոշում պետք է կայացնի ավագանին։
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն իր ելույթն ավարտել է նշելով, որ Գյումրու ոչ միայն երեխաները պետք է անվճար մանկապարտեզ գնան, այլև սպորտային ու մշակութային դպրոցների սաները։





















































1
Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետ
2
Ռոզա Դավթյանն ամուսնանում է․ շքեղ Bride to be խնջույք և սիրելիի հետ լուսանկար (տեսանյութեր, լուսանկա...
3
Ինչ տեսքով է Ռոզա Դավթյանի մայրը ներկայացել դստեր Bride to be-ի խնջույքին
4
Նախկին ամուսնու և Անի Երանյանի սկանդալային հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը հրապարակում է արել
5
Արամեն հրդեհից կադրեր է հրապարակել. ինչ է պատահել, ինչ վիճակում է երգիչը. բացառիկ մանրամասներ