Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այս տարվա հունվարի 10-ի ասուլիսին ասել էր, որ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մակարդակը մեծ փոփոխություններ չի կրել, 2024թ. ամռանը փոշու կոնցենտրացիայի նվազում է դիտվել, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվել 2022-2023 թվականների տվյալներից։ 

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ասում է՝ Երևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ՝ ազդելով քաղաքի ընդհանուր էկոլոգիական իրավիճակի վրա, իսկ օդի աղտոտվածությունը պետք է դիտարկել համալիր մոտեցմամբ՝ ներառելով ոչ միայն փոշու մակարդակի չափումները, այլև բոլոր հնարավոր աղտոտիչների հետազոտությունը։ 

«Հնարավոր աղտոտիչների ֆիքսումը գիտական պրոցես է, որտեղ պետք է հասկանանք, թե ինչ աղտոտիչներ կան, ինչ աղբյուրներ կան, և այդ սարքավորումները դրվեն ճիշտ վայրում, որպեսզի մենք ունենանք աղտոտման մասին ճիշտ պատկեր»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Լիլիթ Սահակյանը։

Երևանում օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են տրանսպորտը, շինարարական աշխատանքները, հանքավայրերը և կանաչապատ տարածքների պակասը։ Ըստ Սահակյանի՝ Նոր Նորքի վարչական շրջանում փոշու պարունակությունը մեծ է, սակայն ծանր մետաղների մակարդակը համեմատաբար ցածր է, մինչդեռ հարավային վարչական շրջաններում հանդիպում են այլ աղտոտիչներ։ 

Կենտրոն վարչական շրջանը, լինելով ռելիեֆային «փոսի» մեջ, ձմռանը հատկապես ենթարկվում է բարձր աղտոտման։ «Դրա համար էլ ձմռանը մենք կարողացանք տեսնել և՛ գազային, և՛ օդից կախված աէրոզոլային աղտոտիչների բարձր մակարդակ, և դա ամեն ձմեռ ենք ունենալու»,- ասաց նա։ 

Օդի աղտոտվածությունը բացասաբար է ազդում նաև մարդկանց առողջության վրա։

«Օդի աղտոտվածությունն առաջացնում է շնչառական հիվանդություններ՝ ասթմա, քրոնիկ բրոնխիտ, թոքաբորբ։ Այն կարող է վնասել սրտանոթային համակարգը, բարձրացնել ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկը։ Բարձր աղտոտվածությունը նաև ազդում է նյարդային համակարգի վրա, առաջացնելով գլխացավեր, հոգնածություն և ճանաչողական խանգարումներ։ Երկարաժամկետ ազդեցությունը մեծացնում է քաղցկեղի, մասնավորապես թոքերի քաղցկեղի ռիսկը»,– նշեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժիշկ-սրտաբան Իրինա Մկրտչյանը։

Լիլիթ Սահակյանի խոսքով, օդի աղտոտվածության խնդրի լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին վերանայել հետազոտությունների մեթոդաբանությունը, իրականացնել նպատակային ուսումնասիրություններ և ներդնել գիտական մեթոդներ։ Նա ընդգծեց, որ խնդիրը պահանջում է ոչ միայն երկարաժամկետ ծրագրեր, այլև կոնկրետ գործողություններ, օրինակ, չգործող հանքավայրերի ճիշտ կառավարում, շինարարական փոշու նվազեցման համար կանոնակարգերի խստացում և կանաչապատ տարածքների ավելացում։

Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին