Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով

ՄՇԱԿՈՒՅԹ

Մարտի 20-ին Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ կամերային թատրոնի՝ նախադեպը չունեցող ներկայացումների փառատոնի բացումը՝ նվիրված Կապանի պետթատրոնի հիմնադրման 90-ամյակին։ Այն հանդիսատեսին կպահի հաճելի լարվածության մեջ և կավարտվի Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ, որ երկրորդ անգամ է անցկացվում Կապանում։

Թատրոնի դահլիճում հավաքված թատերասերներին և հյուրերին բարեմաղթանքի և օրհնանքի խոսքեր հղեց Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը։

Բացման խոսքում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն օրը հիշարժան համարեց, քանզի ըստ ամենայնի հիմք է դրվում կամերային թատրոնների ներկայացումների ամենամյա փառատոնի, նաև հույս հայտնեց, որ այն կդառնա միջազգային։ Այս համատեքստում շոյեց կապանցու ինքնասիրությունը՝ ասելով, որ կապանցին արժանի է նման փառատոն ունենալու։ Նաև երախտագիտություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը՝ գործուն աջակցությամբ փառատոնն իրականություն դարձնելու համար։

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը ողջերթի խոսքում նշեց, որ առանց Կապանի թատրոնի հնարավոր չէ պատկերացնել մարզկենտրոնի մշակութային կյանքը, իսկ փառատոնը նոր շունչ է հաղորդում ոչ միայն Սյունիքի, այլ հանրապետության թատերական կյանքին, և համոզմունք հայտնեց, որ առաջիկա օրերին քաղաքի մթնոլորտը արվեստասերների համար կլցվի յուրօրինակ գույներով, մանավանդ որ հանրապետության թատերական կոլեկտիվների ներկայացումներին կապանցի հանդիսատեսը միշտ էլ սպասել է։

Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցեցին, օժանդակեցին, որ կամերային ներկայացումների փառատոնը կայանա, իսկ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս անգամ անցկացվի Կապանում։

Հանդիսության մասնակիցներին երաժշտական ողջույններ հղեց Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի լարային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Աշոտ Խաչատրյան)։

Ցուցադրվեց տեսաֆիլմ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյա ճանապարհի մասին, այնուհետև եղավ հյուրասիրություն։

 Փառատոնը մեկնարկեց Կապանի պետթատրոնի «Կրքոտ սիրահարը» ներկայացմամբ (ըստ Ա․ Սայմոնի), բեմադրությունը՝ Նունե Խեչումյանի։

Վահրամ Օրբելյան

Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին