Երևան, 25.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:

Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:

ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի ավելի քան 70 դպրոցներում հիմնվել են լաբորատորիաներ՝ համալրված բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, նշել է, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը՝ ընդգծելով, որ 540 դպրոցներ արդեն ստացել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաներ:

«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝  առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ եմ՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան  լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ:

Լաբորատորիաները պետք է դատարկ չմնան. անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, նախագծային աշխատանքներ՝ ակտիվորեն խրախուսելով   երեխաները ընդգրկումը,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սարքավորումների ցանկերը և ամբողջական բնութագրերը կազմվել են՝ ըստ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալներին, համաձայն որոնց՝ մաթեմատիկայի ուսուցման արդյունքների էական առաջընթաց է արձանագրվել։

«Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Համոզված եմ՝ հաջորդ հետազոտության արդյունքներով կտեսնենք, որ ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ծառայել են իրենց նպատակին, և մեր երեխաներն ավելի տեսանելի են պատկերացնում տեսական գիտելիքի կիրառությունը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ  երեխաները դժվարանում են հատկապես ստացած գիտելիքի կիրառական նշանակությունը պատկերացնելու հարցում: Կարծում եմ՝ լաբորատորիաները կնպաստեն խնդիրը լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է լինեն վերապատրաստման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև պետության խրախուսման ծրագրերը՝ ուղղված ԲՏՃՄ առարկաների գրավչության բարձրացմանը՝ հիշեցնելով, որ ԲՏՃՄ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում:

Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով կպատրաստվեն նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Մայիսի 1-ին, 9-ին... ո՞ր օրերը կլինեն ոչ աշխատանքային Արցախցիների բնակվարձի ծրագիրը դադարեցվում է, ինչ խնդիրների առաջ են կանգնելու նրանք. պաշտոնական թվեր, վիճակագրություն, ինչու գոնե ժամանակավորապես չի տրամադրվի 40 հազար դրամը Դիլիջանին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը Կարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ Ավդալյանին Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչ փուլում են. Աշխարհի գավաթ Ստամբուլում նորից երկրաշարժ է գրանցվել Վերջ ապրիլյան ամռանը. օդերևութաբանները զգուշացնում են՝ ձյուն կտեղա. ՌԴ 2025 թ. Ռուսաստանը կվերանայի իր միգրացիոն քաղաքականության որոշ ասպեկտներ. ի՞նչ է սպասվում օտարերկրացիներին Արտակարգ դեպք՝ Երևանում Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի Շրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հրապարակում է կատարել (լուսանկար) Հայտնի է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը․ ԱԱԾ-ն մանրամասնում է Մհեր Օհանյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ) Կոնվերս Բանկը CCF-ում ներկայանում է մի քանի առաջարկովՀասմիկ Տոլմաջյանը Շվեյցարիայի ԶՀԳ գլխավոր տնօրենին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» գրքի trailer-ում Թադևոսի ձայնը կկրկնօրինակի Դավիթ Հակոբյանը. Ռուբեն Եսայանը մանրամասներ է հայտնել Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և ԻդրամիցՀայտնի են Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի գները Սյունիքում ականի պայթյունից սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը ընթացքում խափանվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում Ո՞վ է պայթեցրել ռուս գեներալին․ նոր մանրամասներ uպանությունից Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է եղել (տեսանյութ) Խոշոր վթար, «Howo» բեռնատարը բախվել է «Ford»-ի, ապա կոտրել էլեկտրասյուն և արգելապատնեշներ․ Shamshyan Լիլյա Աֆրիկյանը նոր պաշտոն կունենա Ոչ սթափ վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, այդ թվում՝ 2 երեխայի․ Shamshyan ՄԱԿ-ը սպառել է Գազայում պարենի պաշարները ԶՊՄԿ-ն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված չլինելու մասին Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե մեր հարցերը թողնենք այս մեկ անձի հայեցողությանը. Դավիթ ՍարգսյանԵրգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար Կաթողիկոսը մեկնել է Վատիկան Արդարության և ուժեղ լինելու համար պետք է պայքարել. Հովհաննես ԻշխանյանՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ Ուղղությունը՝ Թիմ․ Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին 23-ամյա վարորդը բախվել է էլեկտրական սյանը և մահացել․ ոստիկանություն Շոկային դավադրություն․ Ջասթին Բիբերի դեմ մահափորձ է արվել Ծիծեռնակաբերդը ոչ միայն հիշելու, այլև պահանջելու տեղ է. Մենուա Սողոմոնյան Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում Ուիթքոֆի հետ. Պեսկով Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսի գինը Համատեղ քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանի հետ․ Ալիև Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է Փաշինյանը ցանկանում է մոռանա՞լ ցեղասպանության մասինԱմոթի ապրիլի 24 էր և ՛ միջազգային ճանաչման, և ՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և ՛ հոգեբանական իրավիճակի. Աշոտյան Ավտոբուսի վարորդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը Առաջիկա օրերին կրկին անձրև է սպասվում Փոքր և միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ, նրանք ավելի շատ սոցիալական հարց են լուծում, քան` տնտեսական խնդիր. Նաիրի Սարգսյան