Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:

Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:

ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի ավելի քան 70 դպրոցներում հիմնվել են լաբորատորիաներ՝ համալրված բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, նշել է, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը՝ ընդգծելով, որ 540 դպրոցներ արդեն ստացել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաներ:

«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝  առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ եմ՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան  լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ:

Լաբորատորիաները պետք է դատարկ չմնան. անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, նախագծային աշխատանքներ՝ ակտիվորեն խրախուսելով   երեխաները ընդգրկումը,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սարքավորումների ցանկերը և ամբողջական բնութագրերը կազմվել են՝ ըստ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալներին, համաձայն որոնց՝ մաթեմատիկայի ուսուցման արդյունքների էական առաջընթաց է արձանագրվել։

«Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Համոզված եմ՝ հաջորդ հետազոտության արդյունքներով կտեսնենք, որ ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ծառայել են իրենց նպատակին, և մեր երեխաներն ավելի տեսանելի են պատկերացնում տեսական գիտելիքի կիրառությունը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ  երեխաները դժվարանում են հատկապես ստացած գիտելիքի կիրառական նշանակությունը պատկերացնելու հարցում: Կարծում եմ՝ լաբորատորիաները կնպաստեն խնդիրը լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է լինեն վերապատրաստման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև պետության խրախուսման ծրագրերը՝ ուղղված ԲՏՃՄ առարկաների գրավչության բարձրացմանը՝ հիշեցնելով, որ ԲՏՃՄ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում:

Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով կպատրաստվեն նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Դպրոցներում անցակետեր կտեղադրվեն, կանխարգելիչ աշխատանքներ կիրականացվեն․ ԿԳՄՍ Ինչ է հայտնի Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններից «ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Տավուշում կրակոցների ֆոնին լարված է, մարդիկ անհանգիստ են Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա Լավրովը Զելենսկուն անվանել է «խղճուկ մարդ» Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան Կայծակի հուժկու հարված Գագարին գյուղում. Գագիկ Սուրենյան Մերձավանի ուսուցչուհուն իմ ընտանիքի կողմից նվիրում եմ 1000 դոլար. շոումեն Արամ Մելիքյան«ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանՊատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ․ նոր մանրամասներ` ՆԳՆ-ից Ukrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը ԲՏԱ նախարարը` 2-ամյա երեխային իդենտիֆիկացնելու մասինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ ԿոստանյանԻշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան Կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար. մանրամասներ «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն24 ժամ ջուր չի լինի «Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր