Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sibkray.ru–ն «Հայաստանը հրաժարվել է Նովոռոսիայի երեխաների համար արձակուրդ կազմակերպել. թող գնան Աբխազիա» վերնագրով հոդվածում գրում է, որ ներկայիս հայ քաղաքական գործիչները զարմանալիորեն կրեատիվ են սեփական պետությունն ու հայկական էթնիկ խումբը ոչնչացնելու հարցում։ Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը և նրա խառնախումբը հատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը։

Օրերս Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մերժել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գործընկերների խնդրանքը՝ աջակցել երեխաների ամառային արձակուրդների կազմակերպման հարցում։ «Թող հանգստանան Աբխազիայում»,- ասել է Սորոսի հիմնադրամի գերազանցիկ շրջանավարտ Ժաննա Անդրեասյանը։ Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությանը Ռուսաստանի հետ հումանիտար շփումներ պետք չեն, և այնտեղից երեխաներին աջակցելու համար նրանք կարող են դեմքին ապտակ ստանալ։ Սակայն այդ նույն ղեկավարությունը արդեն իսկ սկսել է լուրջ խնդիրներ ունենալ։ Փետրվարի կեսերից Հայաստանում կաթվածահար է եղել կառավարամետ «բոտերի ֆաբրիկան», USAID-ի ֆինանսավորումը դադարեցվել է։

Փաշինյանն այդ «ֆաբրիկայի» պատասխանատու պատգամավոր Վահագն Ալեքսանյանից պահանջել է սեփական միջոցները ներդնել։ Նա էլ արդարացումներ է փնտրում դա չանելու համար: Փաշինյանը հիանալի հասկանում է, որ իր խառնախումբը պահպանվում է բացառապես Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հարյուրավոր հասարակական կազմակերպությունների կողմից հզոր քարոզչական ինդոկտրինացիայի և ֆինանսական աջակցության միջոցով։ Նա նաև հասկանում է, որ ինքն էլ է մտել հսկայական պարտքերի մեջ, և որ ժամանակն է Արևմուտքի այդ պարտքերը մարել։

Հիշեցնենք, որ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող Մարտական պատրաստության կենտրոնը, որը 2018 թվականից տեղակայված է Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի բազայում և համալրված է ամերիկացի հրահանգիչներով, տեղափոխվել է Հայաստանի տարածքում գտնվող 12-րդ խաղաղապահ բրիգադի Զառ ուսումնական կենտրոն։ Բացի այդ, Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքի մոտ և ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի մոտ գտնվող լեռնային գոտում շուտով կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի կենսալաբորատորիաները, որոնք կտեղափոխվեն Թբիլիսիից և Քոբուլեթիից (համապատասխան փաստաթղթերն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը)։ Միևնույն ժամանակ, հանրությանը հայտնի են դարձել բացառիկ նյութեր, որոնք վկայում են Արարատ լեռան ստորոտին գտնվող այդ երկրում Պենտագոնի կողմից կենսաբանական զենք ստեղծելու խիստ վտանգավոր փորձերի մասին։

Փաշինյանի և գլոբալիստների միջև կնքված պայմանագրով նա պետք է հնարավորինս արագ լուծի Ադրբեջանի և Թուրքիայի հետ բոլոր վիճելի հարցերը։ Ի կատարումն այդ պայմանավորվածությունների, Փաշինյանն առաջարկում է Թուրքիային և Ադրբեջանին՝ ապաշրջափակել բոլոր հնարավոր հաղորդակցությունները Հայաստանի տարածքով հենց հիմա, այսինքն՝ առանց խաղաղության համաձայնագրի կնքման և առանց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման։ Եթե դա տեղի ունենա, ապա հաջորդ քայլը, որ նա ստիպված կլինի անել, Ադրբեջանին փոխհատուցում տալն է Ղարաբաղի «ապօրինի պահված տարածքների» և Բաքվի կրած կորուստների համար, ինչի մասին Ալիևն արդեն բազմիցս նշել է։

Այս ամենի ֆոնին Փաշինյանի խառնախումբն սկսել է պատմությունը խեղաթյուրելու քարոզչական արշավ։ Պարզվում է, որ «Հայոց ցեղասպանությունը» հորինել է Ռուսաստանը իր կայսերական նպատակների համար, իսկ Թուրքիան դրա հետ ոչ մի կապ չունի։ Խելքը գլխին հայերը բացականչում են... խելագարվե՞լ է... ի՞նչ է անում սրիկան։

Սակայն նման հարցեր տալու կարիք չկա, քանի որ Փաշինյանի խառնախումբը չի էլ թաքցնում իր կախվածությունը Թուրքիայից։ Տպավորություն է ստեղծվում, որ հենց Անկարան է խաղացել այս երկարաժամկետ խաղը և Հայաստանի ներկայիս ղեկավարությանը պատրաստել իր մտածածով։

Որպես դրա ապացույց կարելի է բերել հետևյալ փաստերը: Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ իր զրույցները վարում է մասամբ ռուսերեն, մասամբ՝ ադրբեջաներեն, պնդում են ականատեսները։ Նյու Յորքում Էրդողանի հետ զրույցի ժամանակ Փաշինյանը գրեթե չի օգտվել թարգմանչի ծառայությունից: Հայկական «իշխանական կուսակցության» այնպիսի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը, վարժ խոսում են թուրքերեն, իսկ Արսեն Թորոսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վիլեն Գաբրիել յանը, Տրդատ Սարգսյանը և մյուսները քիչ թե շատ տիրապետում են այդ լեզվին և կարողանում են շփվել ադրբեջանցիների հետ։ Միևնույն ժամանակ, նրանց քարոզչությունը նսեմացնում և կեղտոտում է նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում և գիտեն ռուսերեն, ունեն ռուսական կրթություն։

Այնպես որ, մշակույթի և կրթության նախարարի գործողություններն ամբողջությամբ համապատասխանում են Փաշինյանի կաբինետի ընդհանուր քաղաքականությանը։ Ի դեպ, նույն նախարարը բոլորովին չի տեսնում, թե ինչպես են ադրբեջանցի հրոսակները Արցախում զանգվածաբար ոչնչացնում հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հազարամյա հուշարձանները։ Բանն այն է, որ այդ մասին խոսելը Հայաստանում խստիվ արգելված է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին